• No products in the cart.
TOP
d

2020 Ամանորը Իտալիայում

2020 Ամանորը Իտալիայում

Տուրի տեւողություն


Համառոտ նկարագրություն
2020 թ. Ամանորը դիմավորե՛ք Հռոմում հայկական խմբով և 8-օրյա հագեցած տուրի ընթացքում այցելեք Հռոմ, Վատիկան, Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, Հայկական Սուրբ Ղազար կղզի: Մեկնում ենք դեկտեմբերի 28-ին:

28 դեկտ. 2019 
 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) 
Ամանոր 2020 
  • Արժեքը ներառում է
    ✔️ ավիատոմս Երևանից ✈️ Հռոմ, ապա Միլանից վերադարձ,
    ✔️ ԱՆՎՃԱՐ 5 էքսկուրսիաներ ✅ Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում և Սբ. ՂԱԶԱՐ կղզում!
    ✔️ գիշերակաց 3* և 4* հյուրանոցներում` նախաճաշով,
    ✔️ հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում,
    ✔️ բոլոր տրանսֆերները նոր հարմարավետ տրանսպորտով,
    ✔️ բժշկական ապահովագրություն,
    ✔️ աջակցություն Իտալիա մուտքի վիզա ստանալու հարցում,
    ☃️ Ամանորյա ընթրիքի հնարավորություն Հռոմի ռեստորաններում:
  • Հյուրանոցներ
    Հռոմ 3* կամ 4*
    Ֆլորենցիայի շրջան 3*
    Վենետիկի շրջան 3*
    Միլան 3* կամ 4*

Ուղևորության ծրագիր.

Օր1

Զվարթնոց օդանավակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Հռոմ, տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ Հռոմում կամ ցանկության դեպքում այցելություն CASTEL ROMANO outlet: Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր2

Օրվա առաջին կեսին հայ խմբավարի ուղեկցությամբ զբոսանք քաղաքի կենտրոնում, Ֆոնտան դի Տրեվի, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի:
Օրվա երկրորդ կեսին ռուս պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Հռոմում (անվճար) և այցելություններ պատմամշակույթային վայրեր. հռչակավոր Կոլիզեյ (առանց մուտքի), Կոստանդիանոսի հաղթակամար, Պիացցա Վենեցիա, Պիացցա Նավոնա, Ռոտոնդա, Մեծ Պանթեոն և այլն: Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր3

Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիա "Հռոմի սիրտ", ուր ներառված են այցելություններ մի շարք հրապարակներ, շատրվաններ, եկեղեցիներ, կամ էքսկուրսիա Թրասթեվերե հնադարյան թաղամասով կամ էքսկուրսիա "Քրիստոնեական Հռոմ" (վճարովի):
Օրվա երկրորդ կեսին այցելություն Վատիկան և Վատիկանի թանգարաններ. Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Սիքստինյան կապելլա և այլ հրաշքներ (թանգարանի մուտքը վճարովի) պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ, ինչպես նաև Սուրբ Պետրոսի տաճար և Սուրբ Պետրոսի հրապարակ (անվճար): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր4

Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Նեապոլ և Պոմպեյ քաղաքի ավերակներ (վճարովի, տևում է գրեթե մեկ ամբողջ օր): Հռոմում մնացածների համար. ազատ ժամանակ կամ զբոսանք հին քաղաքում, Ֆոնտան դի Տրեվի, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի և վարժարան: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:
Պատրաստվում ենք ԱՄԱՆՈՐՅԱ երեկոյին! Ցանկացողները կարող ենք պատվիրել գալա-ընթրիք ռեստորանում և կամ դիմավորել Նոր Տարին հռոմի կենտրոնում, ուր տոնական հավաքներ և միջոցառումներ են Կոլիզեի, Մասսիմո ցիրքի, Նավոնայի մոտ և առհասարակ ամբողջ պատմական կենտրոնում!
Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:
Օր5

Մեկնում Տոսկանայի շրջան, ճանապարհին կանգառ Սիենա քաղաքի ժամանակակից մասում: Ցանկացողները կարող են օգտվել հին Սիենա էքսկուրսիայից, որի ընթացքում կտեսնեն միջնադարյան այս հեքիաթային քաղաքը իր պալատներով, փողոցներով, հրապարակներով, տաճարներով՝ այն ամբողջությամբ UNESCO՛ի օբյեկտ է ճանաչված (վճարովի):
Այստեղից մեկնում ենք Ֆլորենցիա, Իտալական Վերածննդի մայրաքաղաք, պրոֆեսիոնալ գիդի հետ ճանաչողական զբոսանք Ֆլորենցիայում (անվճար). Պիացցա դե լա Կրոչե, Պիացցա Սենյորիա, Մայր Տաճար՝ Սանտա Մարիա դել Ֆիորե, Դանթե Ալիգիերիի տուն, Լեոնարդոյի գլուխգործոց Դավիթը, Պորչելլինոյի վարազը և այլ հրաշք վայրեր: Ազատ ժամանակ կամ ժամանակը թույլ տալու դեպքում լրացուցիչ այցելություն Ֆլորենցիայի տիրակալների պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի կամ Պալացցո Վեկիո (վճարովի): Ժամանակը թույլ տալու դեպքում՝ հայկական հետքեր Ֆլորենցիայում (տրանսպորտը վճարովի). Սուրբ Մինասի տաճար և դամբարան: Գիշերակաց հյուրանոցում Մոնտեկատինիում:
Օր6

Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ լրացուցիչ էքսկուրսիա Պիզա, ուր տեղի կունենա ճանաչողական զբոսանք պրոֆեսիոնալ գիդի հետ (վճարովի), որի ընթացքում կտեսնեք Հրաշքների հրապարակը, աննման Թեք Աշտարակը, Կնքարանը, Մայր Տաճարը, միջնադարյան շենքեր, փողոցներ և շենքեր: Այստեղից մեկնում ենք դեպի Պադովայի շրջան, ճանապարհին հնարավոր է կանգառ տոսկանյան ուտեստներով ճաշ վայելելու համար (վճարովի): Ավելի ուշ հնարավոր է էքսկուրսիա հայտնի համալսարանական Պադովա քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր7

Մոտակա նավամատույցից նավարկում ենք դեպի Վենետկ (վճարովի): Սուրբ Մարկոսի հրապարակից կսկսենք ճանաչողական զբոսանք պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար): Հայկական հետքեր Վենետիկ քաղաքում. Սբ. Խաչ եկեղեցի, հայող թագուհու դամբարան, այցելություն հայկական Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար). վանքի բակ, եկեղեցի, հին հացատուն, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, տպարան և այլ չտեսնված արժեքներ։
Օրվա վերջ ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). գոնդոլայով կամ նավակով պտույտ Վենետեկի ջրանցքներով, ժամանակ լինելու դեպքում Դոժերի պալատ, և այլն:
Մեկնում Միլան գնացքով, տեղավորում հյուրանոցում, ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում Միլանում:
Օր8

Առավոտյան զբոսանք Միլանի կենտրոնում հայ խմբավարի ուղեկցությամբ (անվճար), որի ընթացքում կտեսնենք Միլանի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ). Շքեղ Դուոմո դի Միլանո՝ Մայր Տաճար, Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Սֆորցա ամրոց և Դքսերի պալատ, Դանթեի փողոց և այլ գեղեցիկ վայրեր:
Մեկնում Միլանի օդանավակայան: Վերադարձ Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
28 դեկտ. 20194 հունվ. 2020499՛000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը




Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: