f
s
f
  • No products in the cart.
TOP
d

Քաղցր Մուշ և Աղթամար. տուր դեպի Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում (4 օր)

Քաղցր Մուշ և Աղթամար. տուր դեպի Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում (4 օր)

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Ճանաչե՛ք գեղեցիկ Էրգիրը, այցելե՛ք Արևմտյան Հայաստանի նշանավոր վայրեր և հուշարձաններ այս հատուկ տուրի ընթացքում. փառահեղ Անի և Կարս, առասպելական Վանա լիճ և Աղթամար կղզի: Տեսե՛ք հսկա Արարատ, հպարտ Սիփան և սառած Թոնդրակ, անառիկ Դարոյնք, ձայնեղ Բերկրիի ջրվեժ: Զգացե՛ք պատմական հայրենիքի շունչն առասպելական Եփրատ-Արածանիի Սուլուխի վրա, անուշ Մշո դաշտում, զով Բինգյոլում, մռայլ Էրզրումում և կանաչ Սարիղամիշում... Բացահայտեք այս տեղանունների արժեքը մեզ համար:

20 սեպտ. 2019 
 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) 
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Վան
    Մուշ
    Սարիղամիշ / Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երեւանից ճանապարհ դեպի մայրաքաղաք Անի

  • Անիի պարիսպներ, շենքեր և եկեղեցիներ
  • Մայր Տաճար - Սուրբ Փրկիչ - Առաքելոց - Տիգրան Հոնենց - Գագիկաշեն
  • Իգդիր. Արարատի տեսարան
  • Բայազետ. Դարոյնքի բերդ և Իսհակ փաշայի պալատ
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Վրաստանում դադար առնելուց հետո կհատենք վրաց-թուրքական սահմանը: Մեր առաջին կանգառը կլինի երբեմնի հռչակավոր մայրաքաղաք Անին: Անիում պտույտից հետո կանցնենք Իգիդիր քաղաքով, կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ, ուր կտեսնենք Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.):Կտեսնենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.).համալիր, ուր միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Գիշերակաց Բայազետում:մանրամասներ
Օր2

Մայրամուտը Վանա լճի ափին

  • Վանա լիճ և քաղաք
  • Աղթամար կղզի
  • Վանի բերդ
  • Մհերի դուռ
  • Տավրոսի լեռներ
  • Բերկրիի ջրվեժ
Առավոտյանկ Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը վայելելուց հետո կանցնենք Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները) ու կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ, ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք Սասնա Ծռեր էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանում ցանկացողները կբարձրանան նաև Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.): Ապա կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ապա կանցնենք Տավրոսի լեռները, Դատվան քաղաքը, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք Մուշում: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:մանրամասներ
Օր3

Մշո դաշտից դեպի Սարիղամիշ/Կարս

  • Մուշ քաղաք և Մշո դաշտ, Հին Մուշի Սբ. Մարինե եկեղեցի
  • Մշո Սուլթան Սբ. Կարապետ
  • Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, Սուլուխի կամուրջ
  • Բինգյոլի լեռներ-Էրզրում-Կարին քաղաք, Թեոդուպոլիս բերդ, Սանասարյան վարժարանի շենք ԿԱՄ
  • Մանազկերտի բերդ, Ալաշկերտի դաշտ, Բուլանուխ
  • Բասենի հովիտ, Հովվի կամուրջ, Արաքսի խառնարան
Առավոտյան կայցելենք Մուշի հին թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցու կիսավերակը, որտեղից երևում է հայկական գերեզմանոցը: Կտեսնենք հայտնի Սուլուխի կամուրջը: Կանցնենք Մշո դաշտով, կբարձրանանք Մշո Սուլթան Սբ. Կարապետ վանքի ավերակներ: Կտրել-անցնելով Բինգյոլի և Այծպտկունքի լեռները՝ կիջնենք Կարին-Էրզրումում ԿԱՄ Մշո դաշտից կշարժվենք Մանազկերտի դաշտով դեպի Ալաշկերտ: Կկանգնենք Նազիկ և Խաչլի լճերի մոտ, ապա կշարունակենք ճանապարհը դեպի Բասենի դաշտ:Գիշերակացը կլինի Սարիղամիշում կամ Կարսում:մանրամասներ
Օր4

Ողջո՜ւյն Կարս...

  • Սարիղամիշ
  • Կարս քաղաք և Կարսի բերդ
  • Վարդանի կամուրջ
  • Չարենցի տան ավերակներ
  • Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցի
  • Կարսի Սբ. Նշան եկեղեցու ավերակներ
Կարսում կտեսնենք 19-20-րդ դդ. հայերի կառուցած գեղեցիկ շենքերը, որ դեռևս կանգուն են, Կարսի զորեղ բերդը՝ Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:մանրամասներ

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
20 սեպտ. 201923 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
27 սեպտ. 201930 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
4 հոկտ. 20197 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
11 հոկտ. 201914 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
18 հոկտ. 201921 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
25 հոկտ. 201928 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
1 նոյ. 20194 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
8 նոյ. 201911 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
15 նոյ. 201918 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
22 նոյ. 201925 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
29 նոյ. 20192 դեկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ

Տուրի երթուղի



Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութերը

ajspes_en_ancnum_mer_turery_bottom

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը





































































Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: