ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Ղալթաղչի Ս. Հովհաննես, Գյումրի տուր (1 օր)

Ղալթաղչի Ս. Հովհաննես և Գյումրի տուր (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Հայաստանում վերջերս շատերն են երազում ուխտագնացություն կատարել նշանավոր Սուրբ Հովհաննես մատուռ կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ Ղալթաղչի, որ հայտնի է դարձել իր հատուկ զորություններով: Այն գտնվում է Հարթագյուղ և Մեծ Պարնի գյուղերի միջև վեր խոյացող Փամբակի լեռնաշղթայի գեղատեսիլ գագաթներից մեկի վրա: Միացե՛ք Ղալթաղչի ուխտագնացությանը, որից հետո կայցելենք հայրաքաղաք Գյումրի՝ բացահայտելու նրա գեղեցկությունը, աշխարհիկ և հոգևոր ճարտարապետության արժեքները:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր:

Ուղևորության ծրագիր.

Օր1

Ղալթաղչի ուխտագնացություն և տուր Գյումրիում

  • Սուրբ Հովհաննես - Ղալթաղչի մատուռ ◻️
  • Գյումրիի տեսարժան վայրեր. Սև բերդ, Կումայրի, Յոթ Վերք ◻️
  • Մայր Հայաստան, Սուրբ Նշան, Ամենափրկիչ, "Լոդկա", թանգարաններ ◻️
  • Գեղեցիկ բնապատկերներ. Արագած, Արայի լեռ, Փամբակի լեռներ ◻️
Երևանից ուղևորությունը կսկսենք առավոտյան ժամը 07:00-ին: Արագածոտնի մարզով, Արա և Արագած լեռների գեղեցիկ տեսարաններով ճանապարհը մեզ կհասցնի Լոռվա մարզի Սպիտակ քաղաք, իսկ հետո Հարթագյուղ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավ-վերելքը դեպի Սուրբ Հովհաննես - Ղալթաղչի սրբավայր, որ գտնվում է Փամբակի լեռնաշղթայի գեղատեսիլ բլրի վրա: Մեկ օրում մեր էքսկուրսիան կներառի.

✔ Ղալթաղչի՝ Սուրբ Հովհաննես քայլարշավ,
✔ Հարթագյուղի հին կամուրջ,
✔ Գյումրիի Սև բերդ,
✔ Մայր Հայաստան հուշարձան,
✔ Կումայրի արգելոց-թանգարան,
✔ Կենտրոնական հրապարակ և «Վարդանանք» արձանախումբ,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին "Յոթ Վերք" եկեղեցի,
✔ Ամենափրկիչ եկեղեցի,
✔ Քաջազնունու նախագծած "Լոդկա" շենքը,
✔ Գյումրվա ամենահին դեղատունն և վարսավիրանոցը:
Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների անունների հետ կապված թանգարաններից մեկը.
✔ Հովհաննես Շիրազի,
✔ Ավետիք Իսահակյանի,
✔ Մհեր Մկրտչյանի,
✔ Ասլամազյան քույրերի,
✔ Գյումրիի ճարտարապետության, կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - Ձիթողցոնց տուն:

Դե իսկ վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ՝ տեղի կաֆեներից կամ ռեստորաններից մեկում:
Ղալթաղչի ուխտագնացություն կատարած և Գյումրի քաղաքի մթնոլորտով և պատկերներով տպավորված՝ երեկոյան կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: