ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Տրաբզոն, Իսպիր, Թորթում, Համշեն տուր (4 օր)

Տուր Համշեն, Տրապիզոն, Իսպիր, Թորթում (4 օր)

 

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Միացե՛ք մեր բացառիկ տուրին դեպի Տրապիզոն-Համշեն-Իսպիր-Թորթում! Եկե՛ք և տպավորվեք Համշենի, Սև ծովի և Տայոց աշխարհի հեքիաթային տեսարաններով. խիտ անտառներով, գեղեցիկ լեռներով, ջրվեժներով, բերդերով, վանքերով, կամուրջներով…

  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ,
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Հոփա/Արդվին
    Տրապիզոն/Իսպիր

Ուղևորության ծրագիր.

Օր1

Մեկնում Երևանից, անցում Ջավախքով, Արդահանի մարզ, Արդահանի բերդ, Շավշաթ (Շատբերդ), Քարագյոլ, Բորչկա, Արդվին, Ճորոխ գետ, Տայքի Ճակք գավառ, Արսիանի և Պոնտական լեռներ: Գիշերակաց Հոփայում:
Օր2

Ուղևորվում ենք դեպի Համշենի անտառապատ լեռներ, ջրվեժներ, քարե կամուրջներ, Այդերի հովիտ, Քաջքարի լեռներ, Զիլքալե բերդ, համշենա հայերի գյուղեր: Ապա Սև ծովի ափով շարունակում ենք ճանապարհը դեպի Տրապիզոն: Գիշերակաց Տրապիզոնում:
Օր3

Շրջայց Տրապիզոնում, Սուրբ Սոֆիայի տաճար, ապա այցելություն լեռների ու ժայռերի մեջ թաքնված Սումելա հռչակավոր վանք: Պոնտական լեռների միջով հասնում ենք Իսպիր կամ Սպեր, հին բերդ, եկեղեցու ավերակներ: Գիշերակաց Իսպիրում:
Օր4

Շարունակում ենք գեղեցիկ ճանապարհը Քաջքարի լեռների միջով՝ Ճորոխ գետի հոսանքով դեպի Թորթում, տարածաշրջանի ամենամեծ և բարձր՝ Թորթումի ջրվեժ: Կարմիր Փորակի լեռներով դեպի Բանակի տաճար (կլոր հատակագծով եզակի կառույցներից): Այստեղից շարժվում ենք դեպի թուրք-վրացական սահման, անցնում Ջավախքով, վերադառնում Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
426 ապր. 202429 ապր. 2024109՛000 դրամՀավաքվում է
410 մյս. 202413 մյս. 2024109՛000 դրամ
424 մյս. 202427 մյս. 2024109՛000 դրամ
47 հնս. 202410 հնս. 2024109՛000 դրամ
421 հնս. 202424 հնս. 2024109՛000 դրամ
45 հլս. 20248 հլս. 2024109՛000 դրամ
419 հլս. 202422 հլս. 2024109՛000 դրամ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: