f
s
f
  • No products in the cart.
TOP
d

Տուր Համշեն, Տրապիզոն, Իսպիր, Թորթում (4 օր)

Տուր Համշեն, Տրապիզոն, Իսպիր, Թորթում (4 օր)

(1 FB կարծիք)

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Միացե՛ք մեր բացառիկ տուրին դեպի Տրապիզոն-Համշեն-Իսպիր-Թորթում! Եկե՛ք և տպավորվեք Համշենի, Սև ծովի և Տայոց աշխարհի հեքիաթային տեսարաններով. խիտ անտառներով, գեղեցիկ լեռներով, ջրվեժներով, բերդերով, վանքերով, կամուրջներով…

25 հլս. 2019 
 Հավաքվում է 
Հատուկ առաջարկներ 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ,
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Հոփա/Արդվին
    Տրապիզոն/Իսպիր

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Մեկնում Երևանից, անցում Ջավախքով, Արդահանի մարզ, Արդահանի բերդ, Շավշաթ (Շատբերդ), Քարագյոլ, Բորչկա, Արդվին, Ճորոխ գետ, Տայքի Ճակք գավառ, Արսիանի և Պոնտական լեռներ: Գիշերակաց Հոփայում:
Օր 2

Ուղևորվում ենք դեպի Համշենի անտառապատ լեռներ, ջրվեժներ, քարե կամուրջներ, Այդերի հովիտ, Քաջքարի լեռներ, Զիլքալե բերդ, համշենա հայերի գյուղեր: Ապա Սև ծովի ափով շարունակում ենք ճանապարհը դեպի Տրապիզոն: Գիշերակաց Տրապիզոնում:
Օր 3

Շրջայց Տրապիզոնում, Սուրբ Սոֆիայի տաճար, ապա այցելություն լեռների ու ժայռերի մեջ թաքնված Սումելա հռչակավոր վանք: Պոնտական լեռների միջով հասնում ենք Իսպիր կամ Սպեր, հին բերդ, եկեղեցու ավերակներ: Գիշերակաց Իսպիրում:
Օր 4

Շարունակում ենք գեղեցիկ ճանապարհը Քաջքարի լեռների միջով՝ Ճորոխ գետի հոսանքով դեպի Թորթում, տարածաշրջանի ամենամեծ և բարձր՝ Թորթումի ջրվեժ: Կարմիր Փորակի լեռներով դեպի Բանակի տաճար (կլոր հատակագծով եզակի կառույցներից): Այստեղից շարժվում ենք դեպի թուրք-վրացական սահման, անցնում Ջավախքով, վերադառնում Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
25 հլս. 201928 հլս. 2019133'000 դրամ 92՛000 դրամՀավաքվում է
1 օգստ. 20194 օգստ. 2019133'000 դրամ 92՛000 դրամՀավաքվում է
8 օգստ. 201911 օգստ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
15 օգստ. 201918 օգստ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
22 օգստ. 201925 օգստ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
29 օգստ. 20191 սեպտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
5 սեպտ. 20198 սեպտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
12 սեպտ. 201915 սեպտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
19 սեպտ. 201922 սեպտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամՀավաքվում է
26 սեպտ. 201929 սեպտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
13 հոկտ. 201916 հոկտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ
20 հոկտ. 201923 հոկտ. 2019133'000 դրամ 92՛000 դրամ

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: