ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Գունավոր Թբիլիսի-Մցխեթա-Սիղնաղի տուր (2 օր)

Գունավոր Թբիլիսի-Մցխեթա-Սիղնաղի տուր (2 օր)

 

Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր


Համառոտ նկարագրություն
Մասնակից դարձե՛ք մեր հետաքրքիր ճանապարհորդությանը դեպի գունագեղ Թբիլիսի, սիրո քաղաք Սիղնաղի ✨ և պատմական Մցխեթա: Եկեք շրջենք Թբիլիսիի նեղլիկ փողոցներով, հիանանք Մցխեթայի ճարտարապետությամբ, վայելենք սիրո քաղաք Սիղնաղիի ջերմ մթնոլորտը, համտեսե՛նք հանրահայտ վրացական խոհանոցը և գինիները: ❤️ Եւ իհարկե կբացահայտենք հայերի մեծ ավանդը այդ քաղաքների կառուցման ու զարգացման գործում:

 Իրան և
Վրաստան տուրեր
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով)
    գ) նախաճաշ,
    դ) արհեստավարժ, բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում:
  • Հյուրանոցներ
    Թբիլիսի 3*/4*

Ուղևորության ծրագիր.

Օր1

Բարև Վրաստան.

  • Ջվարիի վանք, Մցխեթա, Սվետիցխովելի, Մցխեթայի հին թաղամասեր,
  • Մետեխի, Խոջիվանքի պանթեոն, Հավլաբար թաղամաս, հայկական Ս. Էջմիածին, ԾԾմբային բաղնիքներ, Նարիկալա ամրոց, Խաղաղության կամուրջ
  • Մարջանիշվիլիի հրապարակ, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա
☀️ Վաղ առվոտյան Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն հետաքրքիր ավտոճանապարհով կուղևորվենք Թբիլիսի: Ճանապարհին կարճ դադար կունենանք Սևանա լճի ափին և Իջևանում: Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը մինչև Թբիլիսի, որտեղ մեր առաջին կանգառը կլինի ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի թանգարանը: Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի նշանավոր Ջվարիի վանք:⛪️Որից հետո կայցելենք Վրաստանի հոգևոր մայրաքաղաք Մցխեթա, կտեսնենք քաղաքի հին և պատմական վայրերը:✝️ Կվերադառնանք Թբիլիսի, կայցելենք Մետեխի եկեղեցի, որտեղ թաղված է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը, այնուհետև կուղևորվենք Խոջիվանքի պանթեոն, որը հանդիսանում է հայ նշանավոր գրողների ու հասարակական գործիչների գերեզմանատունը: ✝️ Այնուհետև կուղևորվենք Հավլաբար թաղամաս և կայցելենք տեղի Ս. Էջմիածին եկեղեցի, որը Թբիլիսիում ներկայումս գործող երեք հայկական եկեղեցիներից մեկն է: Այնուհետև կբարձրանանք Նարիկալա ամրոց, կտեսնենք Ծծմբային բաղնիքները, կշրջենք քաղաքի կենտորանական փողոցներում՝ Մարջանիշվիլիի հրապարակում և Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, կվայելենք գիշերային քաղաքի հաճելի մթնոլորտը: Գիշերակաց քաղաքի կենտորում գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Սիրահարների քաղաքը՝ Սիղնաղին.

  • հայկական Ս. Գևորգ եկեղեցի, Անկախության հրապարակ, Ռուսթավելիի պողոտա
  • Կախեթի մարզ, Բոդբե (Բադբիի) վանական համալիր,
  • Սիղնաղի քաղաքի գեղեցիկ տներ, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
❤️ Առավոտյան կայցելենք վիրահայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցի: Որից հետո ճանապարհ կբռնենք դեպի Կախեթի մարզ՝ խաղողի այգիների գեղեցիկ տեսարանով և ծառաշատ ճանապարհով կուղևորվենք նշանավոր Բոդբե (Բադբիի) վանական համալիր, կտեսնենք մեզ հայերիս համար սիրելի սրբուհիներից մեկի՝ Ս. Նունեի գերեզմանը և կհիանանք վանական համալիրի յուրահատկությամբ:⛪️ Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի սիրահարների քաղաք Սիղնաղի: Այնտեղ կշրջենք Իտալիական ոճով կառուցված քաղաքի հետաքրքիր փողոցներով: Կտեսնենք հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հայնտի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տունը և ամուսնության պալատը, որը աշխարհում միակն է, որ աշխատում է 24 ժամ: Երեկոյան ստացած անմոռանալի հուշերով և տպավորություններով, և բազմակողմանի հիտելիքներով կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: