f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Արցախի գոհարներ տուր (3 օր)

Արցախի գոհարներ տուր (3 օր)

(1 FB կարծիք)

Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր


Համառոտ նկարագրություն
ԱՐՑԱԽԻ ԳՈՀԱՐՆԵՐ 3 օր. այցելեք հրաշագեղ Դադիվանք և Գանձասար, Քարվաճառի տաք ջրեր, Ստեփանակերտ և Շուշի, Թարթառ և Խաչենագետ, Ամարաս և Տնջրի ծառ, Հունոտի կիրճ (Զոնտիկներ) և բազմաթիվ այլ հրաշք վայրեր:
Երթուղին Սևանով և Վարդենիսով` վերջերս վերանորոգված ճանապարհով!

22 հնս. 2019 
 Հավաքվում է 
Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով
    բ) գիշերակաց որակյալ հյուրանոցում Ստեփանակերտում կամ Շուշիում, նախաճաշով
    գ) արհեստավարժ գիդ-ուղեկցողի ծառայություն
    դ) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում
  • Հյուրանոցներ
    Ստեփանակերտ կամ Շուշի

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Շարժվում ենք 7:00-ին Երևանից Սևան- Գավառ-Վարդենիս ճանապարհով: Ճանապարհին այցելում ենք 4-րդ դ. թվագրվող Հայրավանքի և/ կամ Վարդենիսի Սբ. Աստվածածին եկեղեցի (1912թ.): Ապա անցնում ենք անզուգական գեղեցկություն ունեցող Քարվաճառի լեռներով, Թարթառ գետի կիրճով: Կկանգնենք և հանգիստ կառնենք Քարվաճառի տաք ջրերի մոտ. ցանկացողները կարող են մտնել և թարմանալ բնական ջրի ավազաններում: Այստեղից մեկնում ենք դեպի Դադիվանք՝ բացահայտելու պատմական Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը, ուր ապրել և աշխատել է նաև Մխիթար Գոշը: Շարունակում ենք ճանապարհը դեպի ազատ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ. շրջայց քաղաքում: Գիշերակաց Ստեփանակերտում կամ Շուշիում:
Օր 2

Առավոտյան ( ոչ անձրևային պայմանների դեպքում) կուղևորվենք դեպի Հունոտի կիրճ (Արցախի հայտնի Զոնտիկներ), որտեղ անտառային գեղատեսիլ արահետով կքայլենք 30-40 րոպե և կհասնենք Արցախ աշխարհի չկրկնվող հրաշքներից մեկին: Վայելելով Հունոտի կիրճի ողջ բնական գեղեցկությունը՝ կուղևորվենք Ամարասի վանական համալիր և հնարավորություն կունենանք տեսնել նաև 2000-ամյա հայտնի Տնջրի ծառը: Այնուհետև կշարժվենք հնամենի Տիգրանակերտ քաղաք: Երեկոյան կվերադառնանք հյուրանոց (Շուշի կամ Ստեփանակերտ): Ցանկության դեպքում կարող ենք այցելել նաև Ստեփնակերտի և Շուշիի թանգարաններ:
Օր 3

Առավոտյան կշրջենք պատմաճարտարապետական արգելոց-քաղաք Շուշիում, կայցելենք Արցախի գոհար Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դ.): Այստեղից մեկնում ենք դեպի Վանք գյուղ և Գանձասարի վանական համալիր: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո կկանգնենք Արցախի այցեքարտը դարձած "Տատիկ-պապիկ" հուշարձանի մոտ: Փոքր ինչ դադար առնելուց հետո կբռնենք վերադարձի ճանապարհը՝ ճանապարհին կանգնելով և հիանալով Թարթառ գետի ափին: Ապա Սոտքի լեռնանցքով կշարժվենք դեպի Վարդենիս ուկվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
22 հնս. 201924 հնս. 201929900 AMDՀավաքվում է
29 հնս. 20191 հլս. 201929900 AMDՀավաքվում է
5 հլս. 20197 հնս. 201929900 AMDՀավաքվում է
13 հլս. 201915 հլս. 201929900 AMD
20 հլս. 201922 հլս. 201929900 AMD
27 հլս. 201929 հլս. 201929900 AMD
3 օգստ. 20195 օգստ. 201929900 AMD
10 օգստ. 201912 օգստ. 201929900 AMD
17 օգստ. 201919 օգստ. 201929900 AMD
24 օգստ. 201926 օգստ. 201929900 AMD
31 օգստ. 20192 սեպտ. 201929900 AMD
7 սեպտ. 20199 սեպտ. 201929900 AMD
14 սեպտ. 201916 սեպտ. 201929900 AMD
21 սեպտ. 201923 սեպտ. 201929900 AMD
28 սեպտ. 201930 սեպտ. 201929900 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: