ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Լոռի, Ախթալա, Հաղպատ, Սանահին, Դսեղ (1 օր)

Սքանչելի Լոռի. Ախթալա, Դսեղ, Հաղպատ, Սանահին, Զարնի-Պարնի կամ Ծովեր (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Միացե՛ք այս յուրահատուկ և հագեցած տուրին, բացահայտեք Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից՝ Լոռվա հրաշքները: ☘️ Այս սքանչելի աշխարհի հնամենի պատմության և կուսական բնության շունչն զգացեք Ախթալայում, Դսեղում, Հաղպատում, Սանահինում:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,
    գ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի,
    դ) մուտքավճար ենթադրող վայրերում մուտքավճարը ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ:

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից դեպի լեռների ու կանաչի մեջ կորած Լոռի.

  • Ախթալայի վանք
  • Դսեղ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Թումանյանի տուն-թանգարան (մուտքը վճարովի)
  • Հաղպատ և Սանահին վանական համալիրներ
  • Զարնի-Պարնի (մուտքը վճարովի) կամ Ծովեր լիճ քայլարշավ
Երևանից առավոտյան կշարժվենք դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ:
✔ Մեր առաջին կանգառը կլինի բանաստեղծի տուն-թանգարանը (մուտքը վճարովի):
✔ Թանգարանում պտտվելուց հետո կշարժվենք հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ որպես հոգևորական ծառայել է Թումանյանի հայրը՝ Տեր Թադևոսը:
✔ Այնուհետև նախատեսված է քայլարշավ՝ կամ Զարնի-Պարնի միջնադարյան քարայրային համալիր (մուտքը վճարովի) կամ կանաչի մեջ կորած Ծովեր լիճ՝ Լոռվա մարգարիտներից մեկը:
✔ Ապա դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Հաղպատի վանական համալիր: Վանքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը և միաբանությունը 976թ. հիմնադրել են Աշոտ Գ թագավորը և նրա կին Խոսրովանույշը իրենց որդիների համար: Վանքին կից գործել է նաև հռչակավոր հոգևոր դպրոց: Այստեղ ապրել է հռչակավոր Սայաթ-Նովան:
✔ Վանական համալիրի բոլոր կառույցները տեսնելուց հետո կշարժվենք Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա գտնվող Սանահին վանք: 10-րդ դարին թվագրվող վանքում, ըստ ավանդության, դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ վանական համալիրի մաս կազմող Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»:
✔ Սանահինի գեղեցկությամբ տպավորված՝ կշարունակենք ճանապարհորդությունը դեպի անկրկնելի Ախթալա: Ախթալան Հայաստանի քաղկեդոնական վանքերից է, որ կառուցվել է 10-րդ դարում, երբ Հայաստանը Բագրատունիների օրոք Վերածնության շրջան էր ապրում:
Վայելելով Լոռվա թարմ օդը և չքնաղ տեսարանները՝ երեկոյան կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: