s
f
  • No products in the cart.
TOP
d

Սքանչելի Լոռի և Դսեղ + քայլարշավ

Սքանչելի Լոռի և Դսեղ + քայլարշավ

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր/ հետադարձըՍպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան
Ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ 335 կմ
Երթուղում ընդգրկած մարզերը՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն:

22 սեպտ. 2019 
Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
    դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
  • Հյուրանոցներ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից առավոտյան կշարժվենք դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդավայր՝ լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ: Մեր առաջին կանգառը կլինի բանաստեղծի տուն-թանգարանը: Թանգարանում պտտվելուց հետո կշարժվենք հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ որպես հոգևորական ծառայել է Թումանյանի հայրը՝ Տեր Թադևոսը: Այստեղից կուղևորվենք արձանարություններով և խաչապատկերներով հարուստ 13-րդ դարից կանգուն Քառասուն մանկանց վանքը, որն այժմ, ցավոք, կիսաավեր վիճակում է: Վանք տանող ճանապարհը անցնում է գեղեղիկ, Լոռվա բնությանը բնորոշ նեղլիկ կածաններով: Վանքով և շրջական տեսարանով հիանալուց հետո կշարունակենք մեր ճամփորդությունը դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը (XIIIդ.), որը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին: Այստեղ է գտնվում նաև Մամիկոնյան իշխանական տոհմի տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները։ Վանքը գտնվում է Մարզ գետի հարևանությամբ, ուր հասնելու համար նույնպես անհրաժեշտ է քայլել մոտ 20ր.: Մեր մյուս կանգառը կլինի Սիրուն Խաչ կամ Տերունական անունը կրող հսկա խաչքարը: 4.20 մ բարձրություն ունեցող 1251թ. թվագրվող խաչքար կարելի է հասնել միայն մոտ 20 րոպեանոց քայլարշավի միջոցով, որի ընթացքում կարելի է զմայլվել բնության չկրկնվող տեսարաններով: Քայլարշավի մեր մյուս կանգառը չքնաղագեղ Ծովեր լիճն է՝ Լոռվա աշխարհի մարգարիտներից մեկը: Հրաժեշտ տալով Դսեղին՝ կշարունակենք ճանապարհը դեպի Ձորագետի աջ ափին գտնվող Հնեվանք վանական համալիր: Համալիրը բաղկացած է եղել երեք ուղ, գավիթից, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններից։ Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով, իսկ եկեղեցու հարավային մուտքին պահպանվել է նաև վրացերեն արձանագրութուն: Երեկոյան վառ տպավորություններով կվերադառնանք Երևան՝ բացահայտելվ Լոռվա աշխարհի զարդերից մի քանիսը:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
22 սեպտ. 201922 սեպտ. 20196000 AMD
29 սեպտ. 201929 սեպտ. 20196000 AMD
6 հոկտ. 20196 հոկտ. 20196000 AMD
13 հոկտ. 201913 հոկտ. 20196000 AMD
20 հոկտ. 201920 հոկտ. 20196000 AMD
27 հոկտ. 201927 հոկտ. 20196000 AMD
3 նոյ. 20193 նոյ. 20196000 AMD
10 նոյ. 201910 նոյ. 20196000 AMD
17 նոյ. 201917 նոյ. 20196000 AMD
24 նոյ. 201924 նոյ. 20196000 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը



Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: