ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Քայլարշավ Լոռիում. Քառասնից, Բարձրաքաշ, Ծովեր, Դսեղ (1 օր)

Քայլարշավ Լոռիում. Բարձրաքաշ, Սիրուն Խաչ, Սուրբ Գրիգոր, Ծովեր լիճ, Դսեղ (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Այս հատուկ տուրով բացահայտելու ենք Լոռվա զարդերը.
✔️ Թումանյանի ծննդավայր Դսեղ, տուն-թանգարան,
✔️ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,
✔️ Քայլարշավով դեպի.
- Քառասուն մանկանց վանք
- Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր
- Սիրուն Խաչ
- Ծովեր լիճ:
Երթուղին Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր, հետադարձ՝ Սպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան: Ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ 335 կմ: Երթուղում ընդգրկված մարզերը՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
    դ) մուտքավճար ենթադրող վայրերում մուտքավճարը ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ:

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից դեպի լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ

  • Հովհաննես Թումանյանի ծննդավայր
  • Քառասնից Մանկանց վանք
  • Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք
  • Ծովեր լիճ
  • Սիրուն Խաչ
Երևանից առավոտյան կշարժվենք դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդավայր՝ լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ: Մեր առաջին կանգառը կլինի բանաստեղծի տուն-թանգարանը (մուտքը վճարովի):
Թանգարանի հարևանությամբ կտեսնենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ որպես հոգևորական ծառայել է Թումանյանի հայրը՝ Տեր Թադևոսը:
Այստեղից կուղևորվենք արձանագրություններով և խաչապատկերներով հարուստ 13-րդ դարի Քառասնից Մանկանց վանք, որն այժմ, ցավոք, կիսաավեր վիճակում է:
Լոռվա բնության մեջ գեղեցիկ կածաններով կշարունակենք ճանապարհը դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը (XIII դ.): Այստեղ է գտնվում նաև Մամիկոնյան իշխանական տոհմի գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները։ Վանքը գտնվում է Մարզ գետի հարևանությամբ, ուր հասնելու համար անհրաժեշտ է քայլել մոտ 20-30 րոպե:
Մեր մյուս կանգառը կլինի Սիրուն Խաչ կամ Տերունական Խաչ անունը կրող հսկա խաչքարը: 4.20 մ բարձրություն ունեցող 1251 թ. թվագրվող խաչքար կարելի է հասնել միայն մոտ 20 րոպեանոց քայլարշավի միջոցով, որի ընթացքում կարելի է վայելել բնության աննման տեսարաններ:
Քայլարշավի մեր մյուս կանգառը չքնաղ Ծովեր լիճն է՝ Լոռվա աշխարհի մարգարիտներից մեկը:
Օրվա վերջ հրաժեշտ տալով Դսեղին՝ վառ տպավորություններով լի կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: