• No products in the cart.
TOP
d

Պատմության խաչմերուկներում` Արևմտյան Հայաստան, Նեմրութ, Միջագետք Հայոց և Կիլիկիա (11 օր)

Պատմության խաչմերուկներում` Արևմտյան Հայաստան, Նեմրութ, Միջագետք Հայոց և Կիլիկիա (11 օր)

Տուրի տեւողություն
11 օր, 10 գիշեր


Համառոտ նկարագրություն
Ամբողջ Պատմական Հայաստանը ներառող այս եզակի Ճանապարհորդության ընթացքում բացի Կարսից, Անիից, Վանից և Մուշից դուք կտեսնեք նաև մեծ Նեմրութ լեռը Եփրատ գետի մոտ, ուր կանգնած են հսկայական հայ հեթանոսական աստվածների արձաններ (ՅՈւՆԵՍԿՈ-ի օբեկտ), Հայոց արքայից-արքայության Տիգրանակերտ մայրաքաղաքը, Ուրֆա, Այթապ և Մարաշ գեղեցիկ քաղաքները: Կայցելեք հետաքրքիր վայրեր. այն տեղը, ուր Բաբելոնի արքա Նիմրոդը (Նեբրովթ-Բելը) խարույկի մեջ գցեց Աբրահամին, սակայն Աստված կրակը վերածեց ջրի, իսկ ածուխները` ձկների: Կտեսնեք հնագույն ազգերի` ասորիների, ուրարտացիների և հռոմեացիների ստեղծած հուշարձաններ, առաջին քրիստոնյաների եկեղեցիներ, վայրեր, ուր ծնվել և քարոզել են Պետրոս և Պողոս Առաքյալները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ուր Ալեքսանդր Մակեդոնացին ջարդել է Դարեհի հզոր բանակը: Կայցելեք խաչակիրների հիմնած քաղաքներ և բյուզանդական բերդեր, ուր փորագրված են գրեր Կիլիկիո հայոց թագավորների, որոնց տիրապետությունը սփռվում էր Արևելյան Միջերկրականի դաշտերի և Տավրոսյան լեռների երկայնքով:

Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցներում,
    բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,
    գ) օրական լիարժեք 3-անգամյա սնունդ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) բոլոր մուտքերի և նավարկության տոմսեր,
    ե) բժշկական ապահովագրություն,
    զ) երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդ-թուրքագետի ուղեկցություն:
  • Հյուրանոցներ
    Սարիղամիշ / Կարս
    Վան
    Մուշ
    Դիարբեքիր / Ուրֆա / Այնթապ
    Սիս / Ադանա
    Իսկենդերուն / Սամանդաղ / Մուսալեռ
    Նեմրութ / Կահթա
    Էրզրում / Սարիղամիշ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Կարս քաղաք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդմանրամասներ
Օր2

Անի մայրաքաղաք, Բայազեդ քաղաք, Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ, Բերկրիի ջրվեժմանրամասներ
Օր3

Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդմանրամասներ
Օր4

Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ, Տիգրանակերտ-Դիարբեքիր քաղաք, Սբ. Կիրակոս եկեղեցիմանրամասներ
Օր5

Միջագետք Հայոց, Ուրֆա և Այնթապ քաղաքներ, “սուրբ ձկների” ավազան, Աբրահամի ծննդավայր-քարանձավ, Սբ. Պետրոս և Սբ. Աստվածածին եկեղեցիներմանրամասներ
Օր6

Կիլիկիայի մայրաքաղաք Տարսոն, Սբ.Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպաս, Կոռիկոսի ծովային բերդմանրամասներ
Օր7

Սիս մայրաքաղաք, Անարզաբա և Լևոնի բերդեր, հին Ադանա, Հադրիանոսի կամուրջ, հին շուկայի թաղամասմանրամասներ
Օր8

Մուսալեռ` հայկական Վաքըֆ գյուղ, Անտիոք քաղաք, Ալեքսանդրետ (Իսկենդերուն)` Հայոց Ծոց, “Քառասուն մանկանց” եկեղեցիմանրամասներ
Օր9

Միջերկրականի ծովափ, Մարաշ քաղաքմանրամասներ
Օր10

Նեմրութ լեռ, Երվանդունի Անտիոքոս արքայի դամբարան, հեթանոս աստվածություններ, Մալաթիա քաղաք, Սբ. Երրորդություն եկեղեցի, Խարբերդմանրամասներ
Օր11

Էրզրում քաղաք, բյուզանդական ամրոց, Չիֆթե Մինարե կրոնական դպրոց, Հովվի կամուրջ, Սանասարյան վարժարանմանրամասներ

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: