s
f
  • No products in the cart.
TOP
d

ՔԱՅԼԱՐՇԱՎ տուր՝ Պարզ լիճ, Գոշավանք, Գոշ լիճ + Հաղարծին

ՔԱՅԼԱՐՇԱՎ տուր՝ Պարզ լիճ, Գոշավանք, Գոշ լիճ + Հաղարծին

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Հրավիրում ենք վայելելու գարնանային գեղեցիկ օր, քայլել կանաչազարդ անտառներով, տեսնել բնական հրաշագեղ լճակներ ու հնամյա վանքեր!

28 սեպտ. 2019 
Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
    դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
  • Հյուրանոցներ

Ուղևորության ծրագիր.

Օր1

07:00 Երևանից մեկնում ենք դեպի գեղատեսիլ Դիլիջան, մեքենայով հասնում ենք սաղարթախիտ անտառներով և լեռներով շրջապատված Պարզ լիճ: Այնուհետև, հիանալով Պարզ լճի բնական գեղեցկության մեջ, կանաչազարդ անտառով սկսում ենք քայլել դեպի Գոշ գյուղ: Ճանապարհն անցնում է խիտ անտառով և կարկաչուն գետակների հունով, 2-3 ժամ քայլելուց հետո հասնում ենք Գոշ գյուղ, որտեղ գտնվում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գլուխգործոցներից Գոշավանք վանական համալիրը: Մինչև 1 ժամ մնալով Գոշավանքում և ծանոթանալով Գոշավանքի պատմությանն ու ճարտարապետական լուծումներին՝ սկսում ենք քայլել դեպի հրաշագեղ անտառենրի մեջ թաքնված Գոշ լիճ, 1.5-2 ժամ քայլելուց հետո հասնում ենք բնական յուրահատուկ գեղեցկություն ունեցող այս լճակին: Մինչև 1 ժամ հանգստանում և հիանում ենք լճակի գեղեցկությամբ և վերադառնում ենք Գոշավանք, որտեղ մեզ սպասում է մեքենան: Մեքենայով շարժվում ենք դեպի Հաղարծին ⛪️ տեսնում ենք միջնադարյան Հայաստանի ևս մեկ հրաշալի կառույց՝ շրջապատված անզուգական գեղեցկությամբ լեռներով և անտառներով: Մեկ օրում տեսնելով 2 հրաշալի վանական համալիր, 2 բնական և անզուգական գեղեկության լճակներ և վայելելով անտառում քայլելու հաճույքը՝ լիցքավորված դրական էներգիայով վերադառնում ենք Երևան: (Նրանք, ովքեր չեն կարող քայլել, կարող են մեքենայով տեղաշարժվել)

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
28 սեպտ. 201928 սեպտ. 20195000 AMD
5 հոկտ. 20195 հոկտ. 20195000 AMD
12 հոկտ. 201912 հոկտ. 20195000 AMD
19 հոկտ. 201919 հոկտ. 20195000 AMD
26 հոկտ. 201926 հոկտ. 20195000 AMD
2 նոյ. 20192 նոյ. 20195000 AMD
9 նոյ. 20199 նոյ. 20195000 AMD
16 նոյ. 201916 նոյ. 20195000 AMD
23 նոյ. 201923 նոյ. 20195000 AMD
30 նոյ. 201930 նոյ. 20195000 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: