f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Արցախի Գոհարներ (2 օր)

Արցախի Գոհարներ (2 օր)

(10 FB կարծիք)

Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր


Համառոտ նկարագրություն
ԱՐՑԱԽԻ ԳՈՀԱՐՆԵՐ 2 օր. այցելեք հրաշագեղ Դադիվանք և Գանձասար, Քարվաճառի տաք ջրեր, Ստեփանակերտ և Շուշի, Թարթառ և Խաչենագետ և բազմաթիվ այլ հրաշք վայրեր:
Երթուղին Սևանով և Վարդենիսով` վերջերս վերանորոգված ճանապարհով!

22 հնս. 2019 
 Հավաքվում է 
Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով
    բ) գիշերակաց որակյալ հյուրանոցում Ստեփանակերտում կամ Շուշիում, նախաճաշով
    գ) արհեստավարժ գիդ-ուղեկցողի ծառայություն
    դ) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում
  • Հյուրանոցներ
    Ստեփանակերտ կամ Շուշի

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Շարժվում ենք 7:00-ին Երևանից դեպի Սևան, Գավառ, Վարդենիս, ճանապարհին այցելում ենք Հայրավանք և կամ Վարդենիսի Սբ. Աստվածածին: Ապա անցնում ենք անզուգական գեղեցկություն ունեցող Քարվաճառի լեռներով, Թարթառ գետի կիրճով: Կանգառ և հանգիստ Քարվաճառի տաք ջրերի մոտ, ցանկացողները կարող են մտնել և թարմանալ բնական ջրի ավազաններում: Այստեղից մեկնում ենք դեպի Դադիվանք: Շրջայց Դադիվանքի համալիրում: Շարունակում ենք ճանապարհը դեպի Ստեփանակերտ, շրջայց քաղաքում: Գիշերակաց Ստեփանակերտում կամ Շուշիում:
Օր 2

Շրջայց Շուշիում, այցելություն Արցախի գոհար Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Այստեղից մեկնում ենք դեպի Վանք գյուղ և Գանձասար: Կանգառ հայտնի "Տատիկ-պապիկ" հուշարձանի մոտ: Այցելություն Գանձասարի վանական համալիր: Բռնում ենք վերադարձի ճանապարհը, կանգառ և հանգիստ Թարթառի ափին, անցում Սոտքի լեռնանցքով դեպի Վարդենիս, վերադարձ Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
22 հնս. 201923 հնս. 201919900 AMDՀավաքվում է
29 հնս. 201930 հնս. 201919900 AMDՀավաքվում է
6 հլս. 20197 հլս. 201919900 AMDՀավաքվում է
13 հլս. 201914 հլս. 201919900 AMD
20 հլս. 201921 հլս. 201919900 AMD
27 հլս. 201928 հլս. 201919900 AMD
3 օգստ. 20194 օգստ. 201919900 AMD
10 օգստ. 201910 օգստ. 201919900 AMD
17 օգստ. 201918 օգստ. 201919900 AMD
24 օգստ. 201925 օգստ. 201919900 AMD
31 օգստ. 20191 սեպտ. 201919900 AMD
7 սեպտ. 20198 սեպտ. 201919900 AMD
14 սեպտ. 201915 սեպտ. 201919900 AMD
21 սեպտ. 201922 սեպտ. 201919900 AMD
28 սեպտ. 201929 սեպտ. 201919900 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը











Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: