ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Իտալիա. Միլան, Վենետիկ, Հռոմ, Ֆլորենցիա, Սուրբ ՂԱԶԱՐ (8 կամ 9 օր, հայկական խումբ)

Հեքիաթային Իտալիա. Միլան, Վենետիկ, Հռոմ, Ֆլորենցիա, Սուրբ ՂԱԶԱՐ (8 կամ 9 օր, հայկական խումբ)

 

Տուրի տեւողություն
9 օր, 8 գիշեր (կամ 8 օր, 7 գիշեր)


Համառոտ նկարագրություն
Տեսե՛ք գրեթե ամբողջ Իտալիան այս անմոռանալի ուղևորության ընթացքում ▶️ նորաձև Միլան, ▶️ սքանչելի Վենետիկ, ▶️ նրբագեղ Ֆլորենցիա, ▶️ խորհրդավոր Պիզա, ▶️ չքնաղ Սիենա, ▶️ գունեղ Նեապոլ և Պոմպեյ, ▶️ "հավերժական" Հռոմ և այլ հրաշալի վայրեր: Այցելեք իր նմանը չունեցող ՀԱՅԿԱԿԱՆ ▶️ Սուրբ Ղազար կղզի. Մխիթարյան Միաբանություն, հայկական փողոցներ, վարժարաններ և եկեղեցիներ Վենետիկում, Հռոմում և այլուր: Հայկական խումբը մեկնում է Երևանից հայ խմբի ղեկավարի ուղեկցությամբ:
(!)
Նարեկավանք Տուրն "Իտալիա հայկական խմբով" ուղևորություններն իրականացնում է 2017 թվականից:



*Տուրի արժեքը նշված է ԱՌԱՆՑ ավիատոմսի: Ըստ գիշերակացի քանակի՝ արժեքը կարող է փոփոխվել, տեսեք Տուրի չվացուցակը ստորև:
Տոմսի արժեքը գոյանում է ըստ կոնկրետ օրվա և ժամի արժեքի, որ փոփոխական է՝ որքան շուտ ամրագրվի, այնքան ավելի մատչելի կլինի:

Որոշ օրերին տուրը հնարավոր է իրականացվի հակառակ ուղղությամբ՝ Հռոմից դեպի Միլան, ծրագիրը մնում է նույնը, ուղղակի հերթականությունն է փոխվում: Գիշերակացի քաղաքները որոշ դեպքերում կարող են փոփոխվել՝ ծրագրի իրականացման նպատակահարմարությունից ելնելով:

  • Արժեքը ներառում է
    անվճար էքսկուրսիաներ. 1) Միլանում, 2) Հռոմում, 3) Վատիկանում՝ Սբ. Պետրոսի հրապարակ, 4) Ֆլորենցիայում, 5) Վենետիկում ,
    անվճար էքսկուրսիա հայկական 6) Սբ. Ղազար կղզի ՄԽԻԹԱՐՅԱՆ միաբանություն,
    գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով,
    տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտով,
    բժշկական ապահովագրություն,
    աջակցություն վիզա ստանալու հարցում,
    հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում:
  • Հյուրանոցներ
    Միլան 3* կամ 4*
    Հռոմ 3* կամ 4*
    Ֆլորենցիայի շրջան 3*
    Վենետիկի շրջան 3*

Ուղևորության ծրագիր.

Օր1

Նրբաոճ Միլան.

  • Դուոմո դի Միլանո◻️
  • Վիտտորիո-Էմանուել գալերեա◻️
  • Լա Սկալա◻️
  • Դքսերի պալատ◻️
  • Սֆորցա ամրոց◻️
Զվարթնոց օդակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Միլան: Միլանի օդակայանից ճանապարհվում քաղաքի կենտրոն: Էքսկուրսիա ❤️ Միլանում (անվճար), որի ընթացքում կտեսնենք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ).
Շքեղ Դուոմո դի Միլանո - Մայր Տաճար, Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Դքսերի պալատ, Սֆորցա ամրոց, նորաձևության աշխարհում հռչակավոր փողոցներ և այլ հրաշալի վայրեր;
Հայկական հետքեր Միլանում. ցանկության դեպքում հնարավոր է այցելել Սբ. Քառասուն մանկանց եկեղեցի (տրանսպորտը՝ վճարովի), որը պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, Միակ Հայ Առաքելական եկեղեցին Իտալիայում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր2

Հրաշալի Լոմբարդիա և Վենետո.

  • Ազատ ժամանակ կամ վճարովի էքսկուրսիաներ.
  • Ռոմանտիկ Վերոնա◻️
  • Գեղատեսիլ Գարդա լիճ և
  • Հեքիաթային Սիրմիոնե թերակղզի◻️
  • ԿԱՄ հանրահայտ Կոմո լիճ և Կոմո քաղաք◻️
Ազատ ժամանակ / քաղաքից քաղաք մեկնում և կամ լրացուցիչ էքսկուրսիաներ Լոմբարդիա-Վենետո տարածաշրջանում (վճարովի).
այցելություն ամենառոմանտիկ քաղաքներից Վերոնա՝ Ռոմեո եւ Ջուլիետայի քաղաք,
ուղեւորություն գեղատեսիլ Գարդա լիճ և Սիրմիոնե՝ թերակղզի և գողտրիկ քաղաք, ⛱ որոնք հայտնի են գեղեցիկ տեսարաններով և լողափերով
ԿԱՄ այցելություն շքեղ ամառանոցներով պատված հանրահայտ Կոմո լիճ և հրաշագեղ Կոմո քաղաք:
Ցանկացողները կարող են լողալ Գարդա լճի պարզ և մաքուր ջրում (ըստ սեզոնի և ծրագրի) կամ պարզապես զբոսնել և վայելել այս աննման վայրերի ջերմ մթնոլորտը: Հնարավոր է կազմակերպել զբոսանք նավակով:
Վերադարձ, գիշերակաց հյուրանոցում:
Օր3

Չքնաղ Վենետիկ և Սուրբ Ղազար.

  • Սբ Մարկոսի հրապարակ և տաճար◻️
  • Վենետիկի "դարպասներ"◻️
  • Դոժերի պալատ◻️
  • Հայկական Սուրբ Ղազար կղզի◻️
  • Գոնդոլայով պտույտ (վճարովի)◻️
  • Ռիալտո կամուրջ և Մեծ կանալ◻️
⛴ Մեկնում ենք Վենետիկի շրջան ավտոբուսով կամ գնացքով: Հասնում ենք Վենետիկի կենտրոնական հատված նավով (վճարովի), Սուրբ Մարկոսի հրապարակի և շքեղ տաճարի մոտից կսկսենք ճանաչողական զբոսանք գիդի հետ (անվճար). Դոժերի պալատ, Վենետիկի դարպասներ՝ թևավոր առյուծի և վիշապի սյուներ, Վենեցիայի գեղեցիկ նեղ փողոցներ, ջրանցքներ, կամուրջներ՝ այդ թվում հոյակապ Ռիալտո, գողտրիկ հրապարակներ, Մուրանո ապակիներ և հուշանվերներ, աննման տեսարաններ:)
Հայկական հետքեր Վենետիկում. այցելություն հայկական ❤️ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար). վանքի բակ, եկեղեցի, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, տպարան և այլ չտեսնված արժեքներ։ Նաև Վենետիկ քաղաքում՝ Սբ. Խաչ եկեղեցի (դրսից), հայոց թագուհու դամբարան եկեղեցու ներսում:
Օրվա վերջ ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, գոնդոլայով պտույտ Վենետիկի ջրանցքներով, նավակով պտույտ Մեծ Կանալով:
Մեկնում Պադովայի կամ Վենետոյի շրջան, գիշերակաց հյուրանոցում:
Օր4

Հեքիաթային Վենեցիայից նրբագեղ Ֆլորենցիա.

  • Ֆլորենցիա՝ Վերածննդի մայրաքաղաք◻️
  • Պիացցա Սինյորիա, Միքելանջելոյի Դավիթ◻️
  • Սանտա Մարիա դել Ֆիորե Տաճար◻️
  • Պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (վճարովի)◻️
  • Հռչակավոր Պիզա. թեք աշտարակ և Հրաշքների հրապարակ (վճարովի)◻️
Մեկնում ենք Վերածննդի բնօրրան Տոսկանա՝ մայրաքաղաք Ֆլորենցիա ❤️: Ճանապարհին հնարավոր է կանգառ անել ավանդական գյուղում և օգտվել տոսկանյան համեղ ուտեստներով ճաշից (վճարովի):
Էքսկուրսիա Ֆլորենցիայում, Իտալական Վերածննդի մայրաքաղաքում պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար): Քաղաքն ամբողջությամբ թանգարան է բաց երկնքի տակ. վայելե՛ք հիանալի Պիացցա դե լա Կրոչե, Պիացցա Սենյորիա, Մայր Տաճար Սանտա Մարիա դել Ֆիորե, Դանթե Ալիգիերիի տուն, Միքելանջելոյի Դավիթ, Պորչելլինոյի վարազ և այլ հրաշք վայրեր: Ազատ ժամանակ կամ լրացուցիչ այցելություն Ֆլորենցիայի տիրակալների պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (վճարովի):
Հայկական հետքեր Ֆլորենցիայում (տրանսպորտը՝ վճարովի). Սուրբ Մինասի տաճար և դամբարան:
Հնարավոր է լրացուցիչ էքսկուրսիա Պիզա քաղաք ☄️ պրոֆեսիոնալ գիդի հետ (վճարովի): Պիզան հռչակ է ձեռք բերել իր զարմանալի «թեքված» աշտարակով, բայց այստեղ տեսնելու շատ ավելին կա, քան միայն աշտարակը:
Պիզան ունի յուրօրինակ պատմություն և ճարտարապետություն։ Այն զորեղ ծովային հանրապետություն է եղել, այստեղ է ապրել մեծ գիտնական Գալիլեո Գալիլեոն, այստեղ է ստեղծվել չտեսնված "Հրաշքների հրապարակը" իր զարմանահրաշ մարմարե համալիրով՝ Մայր տաճար, Մկրտարան և Մոնումենտալ գերեզմանատուն։
Պիզան կհմայի այցելուներին իր գեղեցկությամբ, տաղանդի շնչով և ներդաշնակությամբ…
Գիշերակաց հյուրանոցում:
Օր5

Տոսկանայից դեպի փառավոր Հռոմ

  • Սիենա՝ միջնադարյան հրաշք (վճարովի)◻️
  • Ապենինների գեղեցիկ լեռնաշղթա◻️
  • Մեկնում և ազատ ժամանակ Հռոմում◻️
Մեկնում ենք Հռոմ Ապենինների գեղեցիկ լեռնաշղթայի ☘️ երկայնքով: Ճանապարհին հնարավոր է էքսկուրսիա Սիենա սքանչելի քաղաքում (վճարովի):
Սիենայի հին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր օբյեկտ է, հայտնի է Պալիոյի ավանդական ձիարշավով և միջնադարյան բազմաթիվ գլուխգործոցներով, որոնցից են. Պիացցա դել Կամպո` Սիենայի կենտրոնական հրապարակի համալիր, Սիենայի Մայր տաճար` թերևս ամենաշքեղը Իտալիայում, Ֆորտեցա Մեդիչեայի բաստիոններ, 1000-ամյա գերազանց պահպանված պարիսպ, թանգարաններ և ուղղակի միջնադարյան քաղաքի բացառիկ մթնոլորտ:
Այնուհետև մեկնում Հռոմ։ Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց։
Օր6

Հավերժական Հռոմ.

  • Կոլիզեյ և Կոստանդիանոսի հաղթակամար◻️
  • Կայսերական Ֆորումից դեպի Պիացցա Վենեցիա◻️
  • Միջնադարյան թաղամաս և Պիացցա Նավոնա◻️
  • Մեծ Պանթեոն և Ռոտոնդա◻️
Պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Հռոմում (անվճար). այցելություններ հռչակավոր պատմա-մշակույթային վայրեր ⭐️ հռչակավոր Կոլիզեյ և Ֆորում (առանց մուտքի), Կոստանդիանոսի հաղթակամար, Կայսերական Ֆորումի պողոտա, Պիացցա Վենեցիա, միջնադարյան թաղամաս, Նավոնա, Ռոտոնդա, անհավանական Մեծ Պանթեոն ☀️ և այլն: Ազատ ժամանակ Հռոմում: Ծրագիրը թույլ տալու դեպքում հնարավոր է լրացուցիչ մասնակցել «Գիշերային Հռոմ» կամ «Կայսերական Հռոմ» էքսկուրսիային (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր7

Հռոմից դեպի Նեապոլ և Պոմպեյ.

  • Վիլլա Բորգեզե◻️
  • Հռչակավոր Ֆոնտանա դի Տրեվի◻️
  • Տիբերինո և Բոկա դելա Վերիտա◻️
  • Հայկական եկեղեցի◻️
  • Աննման Նեապոլ և Պոմպեյ (վճարովի)◻️
Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Նեապոլ քաղաք և Պոմպեի ավերակներ (վճարովի, տևում է գրեթե մեկ ամբողջ օր): Հռոմում մնացածները կարող են ազատ ժամանակ անցկացնել կամ զբոսանել քաղաքում և տեսնել Վիլլա Բորգեզե այգի, Ֆոնտան դի Տրեվի, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի ⛪️ և վարժարան, Տիբերինո կղզի, Բոկա դելա Վերիտա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:
Օր8

Վատիկանի շքեղ գանձեր

  • Սուրբ Պետրոսի աննման տաճար և հրապարակ◻️
  • Վատիկանի թանգարաններ՝ դա Վինչի, Ռաֆայել (վճարովի)◻️
  • Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձան և
  • Զարմանահրաշ Սիքստինյան կապելլա՝ թանգարանների տարածքում◻️
Այցելություն Վատիկան. Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Սիքստինյան կապելլա, Սբ. Գրիգոր Լուսավորչի արձան և այլ հրաշքներ (թանգարանի մուտքը և էքսկուրսիան՝ վճարովի) պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ, ինչպես նաև ✝️ Սուրբ Պետրոս աննման տաճար և հրապարակ (անվճար): Հնարավորության դեպքում՝ լրացուցիչ էքսկուրսիա Հռոմի հնադարյան Թրասթեվերե թաղամաս (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր9

Հռոմ-Երեւան

Մեկնում Հռոմի օդանավակայան: Վերադարձ:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
911 մյս. 202419 մյս. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսկհասցնեն միանալ Շենգեն վիզա ունեցողները
97 հնս. 202415 հնս. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
94 հլս. 202412 հլս. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
98 օգստ. 202416 օգստ. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
99 սեպտ. 202417 սեպտ. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
910 հոկտ. 202418 հոկտ. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսՀավաքվում է
910 նոյ. 202418 նոյ. 2024446'000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմսՀավաքվում է

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: