Հատուկ առաջարկներ
Նոր երթուղիներ
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա
Տուրեր Հայաստանի ներսում
 
 
2008 թ. սկսած մինչ օրս մեզ հետ ճանապարհորդել են 10'247 ուղևոր, որոնցից. ա) Մասնավոր ընկերություններից` 1764, բ) Գիտության և կրթության ոլորտից` 1250, գ) Ուսանողներ` 1215, դ) Բանկային ոլորտ` 509, ե) Թոշակառուներ` 861, զ) Արվեստի ոլորտ` 569, է) Պետական ոլորտ` 697, ը) Տուրիզմ` 509, թ) Առողջապահություն` 485, ժ) Սփյուռք` 1303, ի) Օտարերկրացիներ` 583, լ) Երեխաներ՝ 502:
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com

Իտալիա. Միլան, Վենետիկ, Հռոմ, Ֆլորենցիա, Պիզա, ՍԲ. ՂԱԶԱՐ (8 օր)


Մեծացնել տուրի քարտեզը
Տեւողություն
8 օր, 7 գիշեր

Համառոտ նկարագրություն
Տեսե՛ք գրեթե ամբողջ Իտալիան այս անմոռանալի ուղևորության ընթացքում. նորաձև Միլան, հրաշք Վենետիկ, նրբագեղ Ֆլորենցիա, խորհրդավոր Պիզա, չքնաղ Սիենա, "հավերժական" Հռոմ, հպարտ Սան Մարինո և այլ հրաշալի վայրեր: Այցելեք իր նմանը չունեցող ՀԱՅԿԱԿԱՆ Սուրբ Ղազար կղզի. Մխիթարյան Միաբանություն, հայկական փողոցներ, վարժարաններ և եկեղեցիներ Վենետիկում, Հռոմում և այլուր: Հայկական խումբը մեկնում է Երևանից հայ խմբի ղեկավարի ուղեկցությամբ:

Արժեք
490'000 դրամ 442'000 դրամ
Արժեքի մեջ ներառված են.
- ավիատոմս Երևանից,
- անվճար էքսկուրսիաներ. Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում,
- անվճար էքսկուրսիա հայկական Սբ. Ղազար կղզի ՄԽԻԹԱՐՅԱՆ միաբանություն,
- գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով,
- նոր հարմարավետ տրանսպորտ,
- բժշկական ապահովագրություն,
- աջակցություն վիզա ստանալու հարցում,
- հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում:

Հյուրանոցներ
Միլան 3* կամ 4*, Հռոմ 3* կամ 4*, Ֆլորենցիայի շրջան 3*, Վենետիկի շրջան 3*

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Երևանի օդակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Միլան: Միլանի օդակայանից ճանապարհում քաղաքի կենտրոն: Էքսկուրսիա քաղաքում (անվճար), որի ընթացքում կտեսնենք Միլանի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ).
Շքեղ Դուոմո դի Միլանո - Մայր Տաճար, Սանտա Մարիա դել Գրացի (ուր գտնվում է Լեոնարդո դա Վինչիի "Վերջին ընթրիքը"), Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Դքսերի պալատ, Սֆորցա ամրոց և այլ հրաշալի վայրեր;
Հայկական հետքեր Միլանում. հնարավոր է այցելել Սբ. Քառասուն մանկանց եկեղեցի, որ պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, Միակ Հայ Առաքելական եկեղեցին Իտալիայում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2 
Մեկնում Վենետիկի շրջան (ավտոբուսով կամ գնացքով), հասնում ենք Վենետիկ նավով (վճարովի), Սուրբ Մարկոսի հրապարակից կսկսենք ճանաչողական զբոսանք պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար): Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, գոնդոլայով կամ նավակով պտույտ Վենետեկի ջրանցքներով և այլն:
Հայկական հետքեր Վենետիկ քաղաքում, այցելություն հայկական Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար).
վանքի բակ, եկեղեցի, հին հացատուն, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, Եգիպտական մումիա, տպարան և այլ չտեսնված արժեքներ։ Մեկնում Պավովայի շրջան, տեղավորում հյուրանոցում:

Օր 3 
Մեկնում Տոսկանայի շրջան, ճանապարհին հնարավոր է օգտվել լրացուցիչ էքսկուրսիաներից (վճարովի).
Այցելություն ամենառոմանտիկ քաղաքներից Վերոնա՝ Ռոմեո եւ Ջուլիետայի քաղաք, ապա ուղեւորություն Գարդա լիճ, գեղատեսիլ Սիրմիոնե թերակղզի, ուր հայտնի ջերմուկներ կան: Լճի և տեղանքի գեղեցիկ տեսարան. ուր կան հռոմեական հին վիլլաներ, որոնցից մեկը պատկանում էր հայտնի բանաստեղծ Կատուլլուսին: Ազատ ժամանակ կամ զբոսանք նավակով (վճարովի): Մեկնում Ֆլորենցիայի շրջան, գիշերակաց հյուրանոցում:

Օր 4 
Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ լրացուցիչ էքսկուրսիա Պիզա. ուր տեղի կունենա ճանաչողական զբոսանք պրոֆեսիոնալ գիդի հետ (վճարովի): Ճանապարհին հնարավոր է տոսկանյան ուտեստներով ճաշ (վճարովի): Ավելի ուշ մեկնում Ֆլորենցիա, Իտալական Վերածննդի մայրաքաղաք, պրոֆեսիոնալ գիդի հետ ճանաչողական զբոսանք Ֆլորենցիայում (անվճար). Պիացցա դե լա Կրոչե, Սենյորիա, Մայր Տաճար Սանտա Մարիա դել Ֆիորե, Դանթե Ալիգիերիի տուն, Լեոնարդոյի Դավիթը, Պորչելլինոյի վարազը և այլ հրաշք վայրեր: Ազատ ժամանակ կամ լրացուցիչ այցելություն Ֆլորենցիայի տիրակալների պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի:
Հայկական հետքեր Ֆլորենցիայում (տրանսպորտը վճարովի). Սուրբ Մինասի տաճար և դամբարան: Գիշերակաց հյուրանոցում:

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
30 դեկտ. 20186 հունվ. 2019686'000 դրամ 531'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
9 փետրվ. 201916 փետրվ. 2019490'000 դրամ 446'000 դրամ
2 մարտ. 20199 մարտ. 2019490'000 դրամ 446'000 դրամ
  



Խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը և մենք կկապնվենք ձեզ հետ ամենակարճ ժամկետներում:
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Չափահաս ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:
Մուտքագրեք տեքստը նկարի վրայից:



Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2018 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: