f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Կիլիկիա, Միջագետք Հայոց, Նեմրութ-Կոմմագենե և Արեւմտյան Հայաստան (9 օր)

Կիլիկիա, Միջագետք Հայոց, Նեմրութ-Կոմմագենե և Արեւմտյան Հայաստան (9 օր)

(1 FB կարծիք)

Տուրի տեւողություն
9 օր, 8 գիշեր


Համառոտ նկարագրություն
Տեսե՛ք Կիլիկիան, Մալաթիան, Սեբաստիան, Կեսարիան, Երզնկան ու Փոքր Հայքի մյուս քաղաքները եւ 2 օր անցկացրեք ոսկեավազ Կոռիկոսի ափին, տեսե՛ք Նեմրութ-պանթեոնը, ուր կանգնած են Անահտի, Վահագնի և այլոց հսկա արձաններ, Հայոց Միջագետքի գեղեցիկ քաղաքները, հռչակավոր Մուսալեռը, բերդեր, ուր պահպանվել են Կիլիկիո Հայոց թագավորների գրեր:

18 հնս. 2019 
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց հյուրանոցներում. երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով,
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ և ընթրիք,
    դ) առողջության ապահովագրություն (Travel Insurance),
    ե) թուրքագետ խմբավարի ուղեկցություն,
    զ) տեսարժան վայրերի մուտքի տոմսեր:
  • Հյուրանոցներ
    Մուշ
    Մալաթիա
    Այնթապ
    Ադանա
    Կոռիկոս
    Սեբաստիա
    Էրզրում

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Ուղեւորվում ենք Ջավախք, մտնում Արդահան նահանգ, Կարս, Մուշ, Արածանի գետ ու Սուլուխի կամուրջ, հին Մուշ, հայկական Սուրբ Մարինե եկեղեցի։ Գիշերում ենք Մուշում։
Օր 2

Մշո Սուրբ Կարապետ, Բինգյոլ, Խարբերդ, Խարբերդի բերդ, Մալաթիա, հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայկական գերեզմանատուն եւ հայկական մատուռ։ Գիշերում ենք Մալաթիայում։
Օր 3

Մարաշ, Մարաշի բերդ: Կոմմագենի Նեմրութ լեռան գագաթ, Անահիտի, Արամազդի, Վահագնի, Մհերի պանթեոն՝ հսկա 7 մետրանոց արձաններ: Այնթապ քաղաք և բերդ, Այնթափի հայկական եկեղեցիներ: Գիշերում ենք Այնթապում։
Օր 4

Մուսալեռ, հայկական Վագըֆ գյուղ, Իսքենդերունի հայկական Քառասուն մանկանց եկեղեցի։ Հուստինիանոսի կամուրջ, Ադանայի հին հայկական թաղ։ Գիշերում ենք Ադանայում։
Օր 5

Լեւոնի բերդ, Անավարզա, Սիսի բերդ, Տարսոն, Կլեոպատրայի դարպասներ, Հայկական Սուրբ Պողոս եկեղեցի, Կոռիկոսի ծովափ, գիշերակաց և հանգիստ Կոռիկոսի ծովափին։
Օր 6

Հանգիստ ծովափին կամ այցելություններ Սելեւկիայի բերդ, Դրախտ–դժոխք, Ասթմայի քարանձավ։
Օր 7

Դեպի Կապադովկիա. Կեսարիա, հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գործող եկեղեցին, հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը, հնարավոր է հանդիպում Կեսարիայի հայերի հետ։ Գիշերում ենք Սըվազում (Սեբաստիա)։
Օր 8

Սեբաստիայի հայկական գերեզմաններ, Երզնկայի հայտնի ջրվեժներ, հայտնի Ոսկեբլուր, որտեղ գտնվում է Անահիտ Աստվածուհու ավերված տաճարը, աշխարհի ամենաբարձր հայկական 6 մետրանոց խաչքարերը Ապրանից վանքի մոտ։ Գիշերակաց Էրզրումում։
Օր 9

Սանասարյան վարժարան, Էրզրումի բերդ, Բասենի բերդ, Արաքս գետ եւ Հովվի կամուրջ, Սարիղամիշ, ուղեւորվում ենք դեպի Երեւան։

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
18 հնս. 201926 հնս. 2019335'000 դրամ 218'000 դրամ
26 հնս. 20194 հլս. 2019335'000 դրամ 218'000 դրամ
4 հլս. 201912 հլս. 2019335'000 դրամ 228'000 դրամ
12 հլս. 201920 հլս. 2019335'000 դրամ 228'000 դրամ
20 հլս. 201928 հլս. 2019335'000 դրամ 228'000 դրամ
28 հլս. 20195 օգստ. 2019335'000 դրամ 228'000 դրամՀավաքվում է
5 օգստ. 201913 օգստ. 2019335'000 դրամ 228'000 դրամ
13 օգստ. 201921 օգստ. 2019335'000 դրամ 228'000 դրամ
21 օգստ. 201929 օգստ. 2019335'000 դրամ 228'000 դրամ
29 օգստ. 20196 սեպտ. 2019335'000 դրամ 218'000 դրամ
6 սեպտ. 201914 սեպտ. 2019335'000 դրամ 218'000 դրամ
14 սեպտ. 201922 սեպտ. 2019335'000 դրամ 218'000 դրամ
22 սեպտ. 201930 սեպտ. 2019335'000 դրամ 213'000 դրամ
30 սեպտ. 20198 հոկտ. 2019335'000 դրամ 213'000 դրամ
8 հոկտ. 201916 հոկտ. 2019335'000 դրամ 204'000 դրամ
16 հոկտ. 201924 հոկտ. 2019335'000 դրամ 204'000 դրամ
24 հոկտ. 20191 նոյ. 2019335'000 դրամ 194'000 դրամ

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: