f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Վերելք Արարատի գագաթ (6 օր)

Վերելք Արարատի գագաթ (6 օր)

(2 FB կարծիք)

Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր


Համառոտ նկարագրություն
Արարատ լեռը խորհրդանիշն է մարդկության վերածննդի և հպարտությունը հայ ժողովրդի: Հսկայի տեսքը միայն ոգեշնչում է մարդկանց և պայծառ ապագայի հույս ներշնչում, իսկ նրա սուրբ գագաթին ոտք դրածների տպավորությունները հնարավոր չէ նկարագրել բառերով:

2 օգստ. 2019 
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    արժեքի մեջ ներառված են.
    ա) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում՝ Բայազետում և ճամբարներում,
    բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,
    գ) օրական լիարժեք 3-անգամյա սնունդ,
    դ) բոլոր մուտքերի տոմսեր,
    ե) բժշկական ապահովագրություն,
    զ) երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցողների աջակցություն:
    ! Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.
    a) դահուկային/արշավային ձեռնափայտ
    b) արշավային/լեռնագնացային կոշիկներ
    c) մեծ և փոքր ուսապարկ
    d) տաք քնապարկ (փչովի կամ սպունգի դոշակի հետ)
    e) արշավային արևային ակնոց
    f) դահուկային/լեռնագնացային հագուստ
    g) արշավային լուսարձակ
  • Հյուրանոցներ
    Բայազետ

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Բայազետ: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր 2

Վերելք Արարատ` ճամբար 3200 մ. բարձրության վրա: Առավոտյան խումբը ավտոմեքենայով/ միկրոավտոբուսով կհասնի 2200 մ. կայանատեղի, որտեղից ոտքով կարշավի դեպի 3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Մեծ բեռները կտանեն ձիերը: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Գիշերակաց 3200 մ. ճամբարում, վրաններում:
Օր 3

Վերելք Արարատ` ճամբար 4200 մ. բարձրության վրա: Առավոտյան խումբը կարշավի դեպի 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Մեծ բեռները կտանեն ձիերը: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Օրվա երկրորդ կեսից հանգիստ 4200 մ. ճամբարում, վրաններում, մինչ կեսգիշեր:
Օր 4

Արարատ լեռան գագաթ` 5165 մետր: Կեսգիշերից հետո կսկսվի վերելք Արարատի գագաթ 4200-ից մինչև 5165 մ., բեռները կմնան ճամբարում, կվերցվեն փոքր ուսապարկեր` ջրի և այլ անհրաժեշտ իրերի համար: Երթուղու երկարությունն է 14 կմ., տևողությունը մոտ 6 ժամ: Լուսաբացին խումբը կհասնի Արարատի գագաթ, ուր կմնա 40 րոպե: Ապա վայրէջք 4200 մ. ճամբար` հանգիստ, վայրէջք 3200 մ. ճամբար, գիշերակաց ճամբարում:
Օր 5

Վայրէջք 3200 մետրից մինչև Բայազետ: Առավոտյան խումբը կսկսի վայրէջք ճամբարից մինչև 2200 մետր բարձրության կայանատեղի, ուր խմբին կդիմավորեն մեքենաներով, կիջեցնեն Բայազետ և կտեղավորեն հյուրանոցում: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր 6

Բայազետից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
2 օգստ. 20197 օգստ. 2019364'000 դրամ
9 օգստ. 201914 օգստ. 2019364'000 դրամՀավաքվում է
16 օգստ. 201921 օգստ. 2019364'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը



Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: