f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Պարսկահայք, Ատրպատական, Արտազ. հայոց գանձեր Իրանում (4 օր)

Պարսկահայք, Ատրպատական, Արտազ. հայոց գանձեր Իրանում (4 օր)

(1 FB կարծիք)

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Ծանոթացեք այսօր Իրանում գտնվող մեր մշակութային գոհարներին՝ հռչակավոր Սբ. Ստեփանոսի և Թադեի վանքեր, Ուրմիա և Թավրիզ, Խոյ և Սալմաստ քաղաքներ, Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ, զարմանահրաշ Ուրմիա լիճ:

11 հլս. 2019 
Հատուկ առաջարկներ 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ,
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Ջուղա / Մակու
    Ուրմիա
    Թավրիզ

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Երևանից ուղևորվում ենք դեպի Զանգեզուր, հասնում Մեղրի և Ագարակ, անցնում հայ-իրանական սահմանը և Արաքսի գեղեցիկ կիրճով ճանապարհվում ենք դեպի Ջուղա: Այցելում ենք Արաքսի աջ ափին գտնվող հռչակավոր, եզակի գեղեցկություն ունեցող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը, որը հանդիսանում է UNESCO համաշխարհային ժառանգության օբյեկտ: Գիշերակաց հյուրանոցում Ջուղայում/Մակույում:
Օր 2

Առավոտյան անցնում ենք Ավարայրի դաշտի մոտով, ուղեւորվում ենք դեպի Մակու ապա պատմական Սուրբ Թադեի վանք, որը նույնպես եզակի գեղեցկություն ունեցող վայր է և UNESCO-ի օբյեկտ: Այստեղից ուղևորվում ենք դեպի Խոյ և Սալմաստ քաղաքներ, Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղ: Ժամանում Ուրմիա քաղաք, գիշերակաց հյուրանոցում Ուրմիայում:
Օր 3

Շրջայց Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցիներ Ուրմիայում, Գարդեբադ հայկական գյուղում եւ Ռեյհանաբադում: Ապա անցնում ենք հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենամեծ և գեղեցիկ Ուրմիա լճի վրայով:
Ժամանում Թավրիզ, այցելություն Ատրպատականի Հայոց Առաջնորդարան, շրջայց Թավրիզում, Երկնագույն մզկիթ, հին շուկա, Արգէ Թավրիզ և այլն: Գիշերակաց հյուրանոցում Թավրիզում
կամ ուղեւորում դեպի հայ-իրանական սահման, սահմանի անցում, ժամանում եւ գիշերակաց հյուրանոցում Մեղրիում/Ագարակում:
Օր 4

Ուղեւորվում ենք դեպի հայ-իրանական սահման, սահմանի անցում: Վերադարձի ճանապարհ դեպի Երեւան: Ժամանակ և ցանկություն լինելու դեպքում կարող ենք այցելել Վահանավանք և կամ այլ տեսարժան վայրեր:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
11 հլս. 201914 հլս. 2019140'000 դրամ 99'000 դրամ
19 հլս. 201922 հլս. 2019140'000 դրամ 99'000 դրամՀավաքվում է
8 սեպտ. 201911 սեպտ. 2019140'000 դրամ 99'000 դրամ
12 հոկտ. 201915 հոկտ. 2019140'000 դրամ 99'000 դրամ
10 նոյ. 201913 նոյ. 2019140'000 դրամ 99'000 դրամ

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: