ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Կիլիկիա, Կապպադովկիա և ծովային հանգիստ (9 օր)

Կապպադովկիա, Կիլիկիա տուր և Հանգիստ Միջերկրականի Ծովափին (9 օր)

 

Տուրի տեւողություն
9 օր, 8 գիշեր (այդ թվում 6 օր / 5 գիշեր ծովափնյա հյուրանոցում)


Համառոտ նկարագրություն
Միջերկրականի ափին ծովափնյա բացառիկ հանգիստ վայելե՛ք ⛱ աննման Կիլիկիայում, այցելեք հեքիաթային Կապադովկիա, տեսեք երբեմնի գեղեցիկ հայկական քաղաքներ Երզնկան, Սեբաստիան, Կեսարիան: Կիլիկիայում շրջայցերի ժամանակ այցելեք Սիս մայրաքաղաք, Պողոս Առաքյալի ծննդավայր Տարսոն, ամրոցներ և աշտարակներ, ուր դեռևս կարելի է տեսնել հայոց թագավորների գրերը:

✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Դեպի Կիլիկիա տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2008 թվականի հոկտեմբերից՝ շուրջ 14 տարի: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:

 Կապադովկիա և Կիլիկիա տուրեր
 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց 3* և 4* որակյալ հյուրանոցներում (2 հոգի մեկ սենյակում, 1 հոգին՝ հավելավճարով),
    բ) նոր հարմարավետ տրանսպորտ` միկրոավտոբուս, ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) համեղ ուտեստներով, լիարժեք 2-անգամյա սնունդ` նախաճաշ և ընթրիք,
    դ) ճանապարհային բժշկական ապահովագրություն (Travel Insurance),
    ե) Covid 19 ապահովագրություն,
    զ) փորձառու, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետ՝ թուրքագետ) ուղեկցություն:
  • Հյուրանոցներ
    Երզնկա
    Կապադովկիա
    Մուշ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևան-Կարս-Էրզրում-Երզնկա

  • Արդահանի մարզ, Ծովակն Հյուսիսո՝ Չըլդըր լիճ
  • Անցում Կարսով և Սարիղամիշի անտառներով
  • Շրջայց Էրզրումում (Կարինում)
  • Երզնկա, Երզնկայի եռահարկ ջրվեժ
▶️ Վաղ առավոտյան Երևանից կշարժվենք դեպի հայ-վրացական սահման: Անցնելով Ջավախքը և վրաց-թուրքական սահմանը՝ կմտնենք Արդահանի մարզ: Կարճատև դադար կանենք ալիքոտ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին: Լիցքավորված դրական էներգիայով՝ կշարունակենք ճանապարհը դեպի Կարս: Կարսի մոտով և Սարիղամիշի անտառների միջով կշարժվենք դեպի Բասեն՝ Արաքսի վրայի գեղեցիկ Հովվի կամուրջ և ապա էրզրում-Կարին:
✔️ Էրզրումում կտեսնենք հռչակավոր Սանասարյան վարժարանի շենքը, Էրզրումի բերդը, քաղաքի խորհրդանիշ համարվող այլ շինություններ: Մի փոքր հանգստանալուց հետո կշարժվենք Երզնկա: Մինչ Երզնկա հասնելը դադար կառնենք և կվայելենք Երզնկայի` եռահարկ ջրվեժի ողջ գեղեցկությունը։ Կգիշերենք հյուրանոցում Երզնկայում։ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Երզնկա-Սեբաստիա-Կեսարիա-Կապադովկիա

  • Անցում Սեբաստիայով (Սըվազով)
  • Կեսարիա, Կեսարիայի հայկական գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Կախարդական Կապադովկիա ☄️ աննման տեսարժան վայրեր
▶️ Նախաճաշից հետո կուղևորվենք պատմական Սեբաստիա (Սըվազ)՝ Մխիթար Սեբաստացու ծննդավայր: Կտեսնենք քաղաքը, հայտնի միջնադարյան Կեռ կամուրջը: Ապա կճանապարհվենք դեպի հնամենի Կեսարիա: Կեսարիայում կայցելենք գործող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կտեսնենք նաև հարևանությամբ գտնվող հայկական վարժարանի շենքի կիսաավերակը:
✔️ Կշարունակենք ճանապարհը և կհասնենք կախարդական Կապադովկիա: Կշրջենք այստեղի աննման հուշարձաններով՝ սնկաձև բուրգեր, ժայռափոր եկեղեցիներ, հնագույն բնակավայրեր: Ցանկության և հնարավորության դեպքում կարող եք այցելել նաև «Սնկաձև բուրգերի և եկեղեցիների հովիտ - Բացօթյա թանգարան» (լրացուցիչ վճարով): Գիշերակաց հյուրանոցում Կապադովկիայում:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Կապադովկիա-Կիլիկիա-Կոռիկոսի ծովափ

  • Կապադովկիա, հրաշք տեսարաններ, Սնկաձեւ բուրգերի հովիտ
  • Անցում Լեռնային, Դաշտային և Ծովային Կիլիկիայով
  • Միջերկրական ծով, Կոռիկոսի ոսկեավազ ծովափ
▶️ Վաղ առավոտյան ցանկացողների համար կարող ենք կազմակերպել օդապարիկներով թռիչք՝ ցնցող զգացողություն... (Թռիչքը լրացուցիչ վճարով է, նման ցանկության դեպքում պետք է տեղեկացնել Նարեկավանքին մեկնելուց առաջ:) Կապադովկիայում օդապարիկներով թռիչքի ժամանակակ բացվում է աներևակայելի տեսարան դեպի Սնկաձև բուրգերի հովիտ և ամբողջ տարածաշրջան:
✔️ Հրաժեշտ տալով Կապադովկիային՝ կուղևորվենք հարավ, կկտրենք կանցնենք Տավրոսյան լեռները, Լեռնային և Դաշտային Կիլիկիայով ճանապարհը մեզ կհասցնի Ծովային Կիլիկիա: Կտեղավորվենք Միջերկրական ծովի ափին, արևոտ Կոռիկոսի հենց ծովեզրին գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր4

Հանգիստ Միջերկրական ծովի ափին և էքսկուրսիա պատմական վայրերով

  • Սելևկիայի միջնադարյան բերդ
  • «Դրախտ և դժոխք» ճեղքվածքներ
  • «Առեղծվածային քարանձավ»
  • Հռոմեական ամֆիթատրոն կամ «Երեք Գրացիաներ»
⛱ Հանգիստ Միջերկրական ծովի ափին, ցանկացողների համար նաև էքսկուրսիա (լրացուցիչ վճարով) դեպի տեսարժան վայրեր. Սելևկիայի բերդ, խորհրդավոր «Դրախտ և դժոխք»՝ երկրի կեղևում բնական մեծ ճեղքվածքներ, «Առեղծվածային քարանձավ», Հռոմեական ամֆիթատրոն, «Երեք Գրացիաներ»՝ անտիկ խճանկար հռոմեական բաղնիքում: Գիշերակաց հյուրանոցում Կոռիկոսի ծովափին:ավելի մանրամասն տե՛ս
Օր5

Միջերկրականի ծովափին հանգիստ և պատմական վայրեր էքսկուրսիա

  • Մերսինի հին և նոր նավահանգիստ
  • Մերսին քաղաքի հայտնի "Ֆորում" մոլ ("Սթարբաքս")
  • Պատմական Տարսոն, Պողոս առաքյալի ծննդավայր, Կլեոպատրայի դարպասներ
  • Հայկական եկեղեցի (այժմ՝ մզկիթ), Սբ. Պողոս առաքյալի տուն
⛱ Շարունակում ենք վայելել հանգիստը ծովափին: Ցանկացողների հետ միասին կմեկնենք Մերսին և Տարսոն քաղաքներում էքսկուրսիայի (լրացուցիչ վճարով): Սբ. Պողոսի ծննդավայր Տարսոնում կտեսնենք նրա տունը, սուրբ ջրհորը, մզկիթի վերածված միջնադարյան հայկական եկեղեցին, Կլեոպատրայի դարպասները և այլ կարևոր պատմական վայրեր:
Ապա կգնանք Մերսին՝ տարածաշրջանի ամենամեծ և հայտնի նավահանգստային քաղաք, կշրջենք առևտրի կենտրոններից մեկում կամ նավահանգստում: Երեկոյան կվերադառնանք Կոռիկոս՝ վայելելու ծավափի երեկոն և խաղաղ միջավայրը:ավելի մանրամասն տե՛ս
Օր6

Ծովափնյա հանգիստ Կիլիկիայում և էքսկուրսիաներ

  • Ծովի ափին հանգիստ
  • Ադանա քաղաք
  • Սիսի բերդ
  • Անավարզա բերդ
  • Լևոնի բերդ
⛱ Հանգիստ Միջերկրական ծովի ափին: Ցանկացողները (լրացուցիչ վճարով) կարող են մեկնել էքսկուրսիայի դեպի Ադանա և Կիլիկիո բերդեր՝ Սիս, Անավարզա, Լևոն: Ադանա քաղաքն այսօր տարածաշրջանի կենտրոնն է, իսկ Օսմանյան շրջանում այն կարևոր հայկական մշակութային օջախ էր: Հայկական ժառանգությունից բացի կտեսնենք քաղաքի հայտնի տեսարժան վայր 2-րդ դարի հռոմեական կամուրջը:
Ադանայում զբոսնելուց հետո կուղևրորվենք Կիլիկիայի հայոց թագավորության սիրտ և կաթողիկոսի նստավայր՝ հզոր Սիս: Ինչպես գրում էին մեր պատմիչները՝ "Սսո բերդն է թագավոր"... ✔️ Սիսից հետո կշարժվենք դեպի Կիլիկիո ևս մի մայրաքաղաք՝ Անավարզա կամ Անարզաբա, ուր լավ պահպանվել է ոչ միայն բարձր ժայռի վրա գտնվող միջնաբերդը, այլ նաև քաղաքի միջնադարյան պարիսպը և այլ շինություններ: Հաջորդը մեր ծրագրում՝ Դաշտային Կիլիկիայի արևելյան պաշտպան Լևոնի կամ Օձերի բերդն է: Երեկոյան կվերադառնանք Կոռիկոս և կշարունակենք հաճելի ժամանցը ծովափին:ավելի մանրամասն տե՛ս
Օր7

Կիլիկիայում ծովափնյա հանգիստ, էքսկուրսիա ծովային բերդ կամ Մուսա լեռ

  • Հանգիստ Միջերկրականի ծովափին
  • Կոռիկոսի ծովային բերդ
  • Էքսկուրսիա Մուսալեռ. Վաքըֆ գյուղ, Անտիոք, Իսկենդերուն
⛱ Ծովային հանգիստը հրաշալի ափին շարունակվում է: Վայելում ենք մեր վերջին օրը Կոռիկոսում, ցանկության դեպքում ընտրում ենք էքսկուրսիաներ: Կարճատև տարբերակը Կոռիկոսի ծովային բերդի այցելություն է, մեկնում ենք նավակով: Կղզյակի վրա գտնվող այս գեղեցիկ ամրոցում մինչ օրս պահպանված են միջնադարյան հայերեն արձանագրություններ:
✔️ Եւս մեկ էքսկուրսիոն տարբերակ է Մուսա լեռ այցելութունը, որը սակայն մեկ ամբողջ օր կտևի, բայց արդյունքում կտեսնենք Մուսալեռան հայաբնակ գյուղեր, Անտիոք քաղաքը, Ալեքսանդրետը (Իսկենդերուն), Հայոց Ծոցը, “Քառասուն մանկանց” գործող հայկական եկեղեցին: Ուշ երեկոյան կվերադառնանք և կնշենք ծովափին մեր վերջին օրը թեյի սեղանի շուրջ հաճելի միջավայրում:ավելի մանրամասն տե՛ս
Օր8

Կիլիկիայից դեպի Այնթապ-Ուրֆա-Դիարբեքիր-Մուշ ԿԱՄ դեպի Մալաթիա-Խարբերդ-Մուշ

  • Անցում Այնթապով
  • Ուրֆա քաղաք. Սուրբ ձկների ավազան
  • Դիարբեքիր և Մուշ
  • ԿԱՄ Մալաթիա, Հրանտ Դինքի թաղամաս և եկեղեցի
  • Հին Խարբերդ և Մուշ
▶️ Վաղ առավոտյան դեռ կհասցնենք վայելել Կոռիկոսի հրաշալի ծովը: Նախաճաշից հետո և կշարժվենք դեպի Մուշ: Ճանապարհը կանցնի տարածաշրջանի ամենազարգացած Այնթապով/Գազիանթեպ ապա Ուրֆայով/Շանլըուրֆա: Ուրֆայի պատմական բերդի տակ դադար կառնենք և կտեսնենք Սուրբ ձկների ավազան: Մի փոքր հանգստից հետո կշարժվենք դեպի Դիարբեքիր:
Դիարբեքիրը պատմական Ամեդն է, որ արևմտահայերը Տիգրանակերտ են կոչում: Տիգրիսի վրա կառուցված այս քաղաքը հայտնի էր որպես բազմաթիվ մշակույթների կենտրոն: Պատմական կենտրոնում է հայկական Սուրբ Կիրակոս գեղեցիկ եկեղեցին, այն գործող է համարվում, և մենք կայցելենք այն (եթե այս թաղամասը բաց լինի): Ապա Բինգյոլի լեռներով ճանապարհը մեզ կհասցնի Մշո դաշտ ☘️: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:
ԿԱՄ Այնթապ չհասաց կթեքվենք դեպի Մարաշի լեռներ, կհասնենք Մալաթիա, ուր կտեսնենք Հրանտ Դինքի թաղամասը և Սուրբ Երրորդություն կիսականգուն եկեղեցին: Եփրատի ջրամբարների մոտով կհասնենք Էլազըղ և կբարձրանանք հին Խարբերդ: Մի փոքր հանգիստ գեղեցիկ այգում և ճանապարհը կտանի դեպի Բինգյոլ քաղաք, հետո կիջնենք Մուշ: Գիշերակաց Մուշում:ավելի մանրամասն տե՛ս
Օր9

Մուշից Բասենով և Կարսով Երևան

  • Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ եւ Արածանի գետ
  • Բինգյոլի լեռներ, Խնուս, Բասենի դաշտ
  • Հովվի կամուրջ, Արաքս գետ
  • Սարիղամիշի անտառներ, Կարս քաղաք
  • Կարսի բերդ, Ս. Առաքելոց, Վարդանի կամուրջ, Չարենցի տան վայր
Առավոտյան կբարձրանանք հին Մուշ, որտեղ գտնվում է Սուրբ Մարինե եկեղեցու կիսաավերակը: Ապա դուրս կգանք քաղաքից և կճանապրհվենք դեպի Եփրատ-Արածանի՝ տեսնելու հայտնի գետը և Սուլուխի կամուրջը: Հրաժեշտ կտանք Մշո դաշտին և կշարժվենք դեպի Խնուս, Բինգյոլի լեռներ և Բասենի դաշտ: Այստեղ կկանգնենք միջնադարյան գեղեցիկ Հովվի կամրջի մոտ՝ Արաքսի վրա և մի փոքր հանգստանալուց հետո ☘️ Սարիղամիշի անտառների միջով կհասնենք Կարս: Քաղաքում պտույտի ժամանակ կտեսնենք Կարսի բերդը, Ս. Առաքելոց եկեղեցին, Չարենցի տան ավերակների վայրն ու Վարդանի կամուրջը: Ապա Կարսից կշարժվենք թուրք-վրացական սահման, կանցնենք Ջավախքը, վրաց-հայկական սահմանը և կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: