"ճանաչել ավելին..."
   
 
 
 
 
 
 

Արեւմտյան Հայաստան և Կիլիկիա պատմամշակութային շրջագայությունները Նարեկավանք Տուր ընկերության մասնագիտացումն են, դրանց աշխարհագրությունն այժմ ներառում է Հայաստանը, Վրաստանը, արևելյան Թուրքիան և հյուսիսային Իրանը:

Մեր առաքելությունն է վառ պահել պատմական հիշողությունը, այն հայրենիքն, ուր մեր ժողովուրդն ապրել է հազարավոր տարիներ, և այն փառահեղ մշակույթը, որ ստեղծել և թողել ենք այնտեղ: Մեր ուղևորությունների ընթացքում դուք կհարստանաք անմոռանալի զգացումներով և վառ տպավորություններով:


Եվրոպայի և Ասիայի այս խաչմերուկում բախվել և բարգավաճել են համաշխարհային պատմության ընթացքը որոշող քաղաքակրթություններ և ժողովուրդներ. ասորիներ, պարթևներ, հայեր, հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, մոնղոլներ, թյուրքեր և ռուսներ: Այս խաչմերուկը եղել է անհանդուրժողականության ինչպես նաև ներդաշնակության կենտրոն տարբեր կրոնների. հելլենիզմի, զրադաշտության, քրիստոնեության և իսլամի: Որոշ գիտնականների պնդմամբ այստեղ էր գտնվում Եդեմի այգին, ուր Աստված արարեց Ադամին ու Եվային: Այստեղ է Բիբլիական Արարատը, առասպելական Եփրատը և Արածանին, հրաշագեղ Վանա և Ուրմիա լճերը, Սիփան և Նեմրութ սարերը, Մշո դաշտը և Թոնդրակ հրաբուխը: Այստեղ են փառահեղ ճարտարապետության վկա վանքեր, բերդեր և պալատներ:

Այս գործունեությունն ընտրելիս մենք առաջնորդվել ենք հոգեհարազատ և հայրենանպաստ գործով զբաղվելու ցանկությամբ: Շրջագայությունների ընթացքում մենք ինքներս անընդհատ սովորում ենք. մեր այցելած վայրերը` քաղաքներ և գյուղեր, դաշտեր և լեռներ, վանքեր և բերդեր, բացահայտում են անցյալը և ստիպում են խորհել ապագայի մասին: Սովորելով ինքներս` մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի սովորեն նաև մեր ուղևորները, ուստի մեր կարգախոսն է “ճանաչել ավելին…”: Պատահական չէ մեր ընկերության խորհրդանիշը` արագիլ, մի ազնիվ թռչյուն, որ միշտ վերադառնում է իր հայրենիքը: Ճանապարհորդեʹք մեզ հետ և տեսե'ք, թե որքան գեղեցիկ է մեր "էրգիրն" ու այնտեղ թողած մեր ժառանգությունը:

 
 
 
ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

 










 
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2013 “Նարեկավանք Տուր” ՍՊԸ:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” ՍՊԸ հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր” ՍՊԸ նախնական գրավոր թույլտվության: Webmaster