"ճանաչել ավելին..."
  
 
 
 
 
 
 

ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե ցանկություն ունենաք կապնվել իրենց արձագանքն այստեղ թողած զբոսաշրջիկների հետ:

Ձեր արձագանքը թողնելու համար խնդրում ենք գրել հետևյալ հասցեով`
nvtour@nvtour.am
կամ լրացնել Կապ էջի համապատասխան բաժինը:


Երբեք չէի մտածի, որ այդքան երկար ճանապարհն այնդքան հաճելի կարող է լինել։ Շնորհակալություն Աշոտ Սողոմոնյանին` հետաքրքիր, բովանդակալից, հագեցած ու տպավորիչ էքսկուրսիայի համար։ Հատուկ շնորհակալություն նաև մեր վարորդներին՝ ճանապարհի լարվածությանն ու մեզ դիմանալու, նաև ճիշտ պահերին հումորի անհրաժեշտ չափաբաժին ապահովելու համար։ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի հետ, կարծում եմ, այսուհետ անբաժան ընկերներ եք։ Ո՛ղջ լինեք։

Հասմիկ Ղազարյան
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Երեւան
Մայիս 2013
*

Ձեր կատարած վեհ ու հայրենանվեր և բավականին ծանր, պատասխանատու աշխատանքի շնորհիվ շատ-շատ հայեր հնարավորություն ունեցան տեսնելու իրենց նախնիների երկիրը: Այդ ճամփոր դությունը, իմ համար, և հավատացած եմ նաև բոլոր մասնակիցների համար սոսկ հետաքրքիր ժամանց չէր, այլ վաղեմի երազանքի կատարում, այլ ուխտագնացություն, որը կրկնապատկեց սերը Հայաստան աշխարհի նկատմամբ: Անչափ երախտապարտ եմ այն ամենի համար ինչ տեսա իմ աչքերով ու զգացի հոգով ու շնորհակալ եմ հատկապես Արմեն Հովհաննիսյանի, Աշոտ Սողոմոնյանի ուշադիր, սրտացավ, պարտաճանաչ վարքագծի համար, այն ամենի համար, ինչ մատուցեց մեզ Աշոտ Մելքոնյանը իր հարուստ շտեմարանից: Իմ ցանկությունը հարյուրապատկվեց` ավելին տեսնելու, ավելին ճանաչելու մեր պապերի երկիրը և սիրով կրկին կմասնակցեմ Ձեր` իսկական ճանապարհի ընկերների կողմից կազմակերպվելիք ուխտագնացություններին:

Հայրապետյան Հասմիկ
Երեւան
Սեպտեմբեր 2012
*

Օգտվելով “Նարեկավաք Տուր” ՍՊԸ-ի ծառայությունից սեպտեմբերի 17-ից 23-ը իրականացրեցինք մեր երազանքներից մեկը` ճանփորդել Արևմտյան Հայաստանով, տեսնել մեր նախնիների երկիրը: Այդ 7 օրերը հեքիաթային էին խմբի բոլոր անդամների համար և վերադարձանք անջնջելի տպավորություններով: Մեր ուղևորությունը հիշարժան էր նաև նրանով, որ Հայաստանի անկախության օրը նշեցինք Մուշում: Մեր ամենօրյա տպավորությունները ավելի էին իմաստվորվում ի շնորհիվ մեզ ուղեկցող Անդրանիկ Իսպիրյանի գրագետ ու հետաքրքիր բացատրությունների: Դրան գումարվում էր նաև արհեստավարժ վարորդ Լևոնի ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքը: Այս ամենի արդյունքում մենք բոլորս համոզված ենք, որ նորից կօգտվենք ձեր կազմակերպության ծառայություններից: Մենք բաժանվեցինք կրկին հանդիպելու ակնկալիքով: Մեզ պարգևած անմոռանալի հիշողությունների ու անցկացրած հրաշալի օրերի համար շնորհակալություն էնք հայտնում Անդրանիկին և Լևոնին:

Լևոն Մուսոյան եւ
Արա Բոյաջյան ԱՄՆ, Շուշան Բոյաջյան ԱՄՆ, Հակոբ Սերոպյան ԱՄՆ, Վիկտորյա Սերոպյան ԱՄՆ, Արմեն Սարդարով Բելոռուսիա, Տատյանա Սարդարով Բելոռուսիա, Հրաչյա Զաքոյան Հայաստան, Ռուզաննա Խաչատրյան Հայաստան, Նելլի Մարտիրոսյան Հայաստան, Անուշ Գասպարյան Հայաստան, Գայանե Գևորգյան Հայաստան
Սեպտեմբեր 2012
*

Շատ շնորհակալ եմ, որ հետաքրքիր ուղեւորություն էիք կազմակերպել, հիանալի օրեր անցկացրեցի: Իմ երազանքին իրականության շունչ տվեցիք: Շատ հաճելի էր մեր խմբի կազմը, շատ լավ գիդ եւ վարորդ ունեինք (Տիգրան), որ պատասխանում էր մեր բոլոր հարցերին անգամ ամենահոգնած ժամանակ: Շատ համեղ ճաշատեսակներ համտես արեցինք, հյուրանոցները լավն էին, նախաճաշերը` հագեցնող: Բարդ էր “Վանա տառեխ” ձուկն ուտելը, բայց դա էլ համեղ էր: Կարսում շատ յուրօրինակ, համով քաբաբ էր, ես դրանից էլի կուտեի: Եւ ափսոս որ մոտից չտեսանք այդ վագոնը (Քազիմ Քարաբեքիրի): Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար:

Վանե Աբնուսյան
Թեհրան, Երեւան
Հունիս 2012
*

Ես մայիսի 26-28 Նարեկավանք Տուրի օգնությամբ եղա Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքներում: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել գեղեցիկ շրջագայության համար, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարուխանյանին` բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Անհնար է բառերով նկարագրել զգացմունքները, որ ապրում ես քո պապերի հողի վրա, ուստի համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ որ ապրելուց լինի, պետք է տեսնի իր պատմական հայրենիքը:

Կարինե Խառատյան
Երեւան
Մայիս 2012
*

2011թ-ի սեպտեմբեր ամսին Նարեկավանք Տուրի օգնությամբ եղանք Արևմտյան Հայաստանում. Ղարս, Անի, Վան, Մուշ և իհարկե Սասուն: Գնացել էինք ազգականներով, տեսնելու Էրգիրը, ու հատկապես մեր տատերի ու պապերի բնօրրանը` Սասուն գավառի Կրխուն և Հրորք գյուղերը: Անպատմելի ու անկրկնելի զգացողություն ունեցանք, երբ հատում էինք գյուղերը տանող երկար ու ձիգ ճանապարհը, որն անցնում էր դիք սարերի, խորունկ ձորերի, քչքչան առուների շուրթերի վրայով, ու այդ ամենը համեմված էր աշնան պարտադրած գույներով: Երանի մեզ, Խաչոյի թոռներիս ու ծոռներիս, որ կարողացանք իր հիմնած ընկուզենու ձորակում զրույցի բռնվել, ու հիշել մեծերի պատմությունները այդ ձորակի մասին, որ կարողացանք գտնել բժիշկ Սաբրոյի հայրական տունը, ու բակի սառը աղբյուրի ջուրը խմել:

Դանիել Ազատյան
Գյուղ Ուջան
2011
*

After having read dozens of survivor memories and other books on the Armenian genocide, as well as having written a book on the topic myself, it was a very deep experience for me to enter these areas with an Armenian group and see what was there - and what was not there. Every day was full of unforgettable experiences, and even nights: staying in an old Armenian house in Cilicia was an authentic touch with the past. Everything was organized in a very friendly, flexible and effective way. However, I recommend a day or two of resting before the trip, especially for those coming with a jet lag!

Serafim Seppälä, Professor
Finland
2011
*

Traveling throughout Western Armenia with Narekavank Tour took me back to my childhood. I was taken by hand and guided in a very protective and safe way. I felt like visiting my old family I had not been given chance to meet before and I am still dearly longing. As I was ransacking the hidden corners of our lost homeland, I found the answers to many questions kept deep inside me. I made peace with myself.

Madeleine Selian
Melbourne, Australia
2011

Նարեկավանք Տուրի հետ Արևմտյան Հայաստանի՝ մեր հողերի վրա կատարած զբոսաշրջությունն ինձ ետ դեպի մանկությունս տարավ: Կարծես ձեռքս բռնած՝ ան ինձ պահպանողական և ապահով կերպով ուղեկցեց: Ինձ թվում էր, որ այցելում էի իմ հին ընտանիքն, որին բախտավորությունը չունեցի ճանաչելու և որին դեռ շատ կարոտում եմ: Ման գալով մեր կորած հայրենիքի թաքուն անկյուններում, գտա պատասխաններն այն բազում հարցերին, որոնք խորն իմ մեջ էի պահել: Ինձ հետ խաղաղորեն հաշտվեցի:

Մադլեն Սելյան
Մելբուռն, Ավստրալիա
2011
*

Какой армянин не мечтал ступить на землю своих предков. И эта мечта сбылась. В сентябре 2011 года мы посетили нашу историческую Родину. За это благодарны «Нарекаванк Туру». Замечательная организация экскурсий, размещение в гостиницах, организация питания. Время экскурсии прошло как мгновение, так и хотелось сказать: «Задержись, мгновение!». С благодарностью,

М.Парсегянц-Данилене с семьей (Арнас Данила, Агне Данилайте)
Вильнюс
Жанна Саркисова
Москва
2011
*

Мало кто не мечтает побывать на земле предков! Но не многим это удается в наше суетное и непростое время. Мое путешествие в Западную Армению длилось всего неделю. За столь короткое время просто невозможно полноценно оценить все величие древнего народа и ощутить боль утраты исторической Родины… Незабываемые впечатления… Есть еще много мест в Западной Армении, где обязательно хочется побывать. И только с “Нарекаванк Тур”. Многие хвалят высокий уровень работников этой фирмы. Целиком и полностью с ними согласен. Но хочется отдельно отметить высокий профессионализм Армена Ованисяна, который руководил нашей группой и все организовал на высшем уровне. Спасибо вам, друзья!

Аркадий Иванов
Москва
2011
*

Пыль веков на кончиках пальцев ощутили эксперты проекта «Возвращение к Арарату», которые совершили путешествие в Историческую Западную Армению и собрали богатейший научный материал для международной научно-практической конференции. Длилась экскурсия 10 дней. Собран был богатый этнографический материал. Среди ценных результатов экспедиции в Западную Армению оказались впечатления участников. Нам удалось прикоснуться к древнейшей истории человечества и воочию увидеть жемчужины архитектуры армянского народа. И это благодаря руководителям и сотрудникам «Нарекаванк Тур», которые организовали поездку. Вся рабочая группа проекта выражает искреннюю признательность и благодарность «Нарекаванк Тур» за высокий профессионализм, за вклад в работу по сохранению духовных ценностей армянского народа. Желание быть полезным не может не вызвать уважение окружающих. Желаем успехов, пусть не покидает вас бодрость духа и вдохновение!

Анаит Сароян
Заместитель председателя ОРО ООО «Союз Армян России»
Омск
2011
*

В августе 2011г. с помощью компании "Нарекаванк Тур" я реализовал давнюю мечту о поездке в Западную Армению, и самое главное Восхождение на Арарат. Впечатления от поездки отличные. Две разные темы: "Западная Армения" и гора "Арарат". Все путешествие я снимал, и фотоотчет можно увидеть на моем Живом Журнале akoppo.livejournal.com, более конкретно:
Восхождение на Арарат
akoppo.livejournal.com/2772.html
akoppo.livejournal.com/4835.html
Западная Армения (Карс, Игдир, Баязет, Ван, Ахтамар, Ани, Ардахан)
akoppo.livejournal.com/3024.html
akoppo.livejournal.com/3150.html
akoppo.livejournal.com/3418.html
akoppo.livejournal.com/3750.html
akoppo.livejournal.com/3979.html
akoppo.livejournal.com/4257.html
akoppo.livejournal.com/4486.html
Большое спасибо организаторам за профессиональную организацию тура. Я надеюсь, что в будущем вместе с ними поедем и в Киликию.

Акоп Давтян
Москва
2011
*

Ողջույն Բոլորին: Անունս Իննա է և ես մեծ ցանկություն ունեմ իմ տպավորություններով կիսվել բոլորիդ հետ: Եվ այսպես, լինելով Վանեցի (մորական կողմից), վաղուց խոստացել էի իրականացնել մորս երազանքը և տանել իր ծնողների ծննդավայր` Այգեստան թաղամաս, Վանում: 2011 թ. օգոստոսին, Աստծո կամոք, ճամփա ընկանք: Գնալուց առաջ, ճիշտ է, ակնկալում էինք հետաքրքիր և հուզառատ ճամփորդություն, բայց որ այն կլիներ այդքան հիասքանչ ու անմոռանալի, չէինք պատկերացնում: Նախ, մեր բախտը բերեց, որ ունեինք բավականին բանիմաց, ուշադիր և շատ մարդամոտ ղեկավար, ում անունն էր Արմեն: Ի շնորհիվ իրեն, շատ ինֆորմացիայով պաշարված եկանք հետ ու, մինչ օրս, մեծ հպարտությամբ պատմում և նկարագրում եմ այցելած վայրերս` նկարներս: Կարծում եմ, յուրաքանչյուր ՀԱՅ պետք է գնա ու տեսնի, թե ինչ ենք կորցրել և իրենից հասանելիքը փորձի անել` արդարությունը վերականգնելու համար: Չի լինի մեկը, ով կնավարկի դեպի Աղթամար կղզի և, տեսնելով հպարտ կանգնած Սուրբ Խաչ եկեղեցին, ի դեպ արդեն ԽԱՉԸ գլխին, սրտի գոնե թրթռոց չզգա, կամ անցնի Մշո Դաշտով ու չհուզվի: Իսկ Արևմտյան Հայաստանի Հրաշալիքը, գոնե իմ համար, դա Նեմրութ լիճն էր, իր գեղեցկությամբ, գույնով, պարզությամբ և հմայքով: Մեծ հույսերով ու սպասումներով սպասում եմ հաջորդ օգոստոս ամսվան, որ նորից փորձեմ ճամփորդել դեպի ՄԵՐ ԷՐԳԻՐ, բայց արդեն ավելի լայնածավալ` դեպի ԿԻԼԻԿԻԱ, ու անշուշտ կընտրեմ Նարեկավանքը, որպես վստահելի, ապահով և հաճելի Ճանապարհի Ընկեր: Շնորհակալություն ձեզ` մեր երազանքը իրականացնելու համար:

Իննա Նազարյան
Երեւան
2011
*

Պատմական Հայաստանում առաջին անգամ եղել եմ 2010 թ-ին Նարեկավանք Տուրի օգնությամբ և առ այսօր հիշում եմ այդ բոլոր յոթ օրերը: Տեսա այն ամենը ինչ երազում էի դեռ դպրոցական նստարանից. Չարենցի տունը, Աղթամար կղզին, Նեմրութ լիճը, Մշո Սուրբ Առաքելոց վանքը: Ճանաչողական առումով շատ հագեցած էր ծրագիրը և բավական դժվար` էմոցիոնալ առումով հետ վերադառնալը: Դա էր երևի պատճառը, որ 2011-ին նորից մեկնեցի և մասնակցեցի Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու Պատարագին, իսկ ավելի ուշ հնարավորություն ունեցա լինելու Կիլիկիայում: Եղանք սրբավայր քաղաքներ Եդեսիայում, Տարսոնում, Նեմրութ սրբավայրում: Շրջագայությունները Նարեկավանք Տուրի հետ ամենից առաջ տալիս են ապահովության զգացողություն և դու կարողանում ես վայելել քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելու հաճույքը:

Ռուզաննա Ավագյան
Երեւան
2011
*

Ողջույն, ես Հասմիկն եմ: Կյանքիս ամենամեծ ու նվիրական երազանքը`շրջագայել Արևմտյան Հայաստանով, իրականացավ անցյալ տարի: Երանի իմ աչքերին, որ տեսան հրաշալիքներից ամենահրաշալիները` Անին, Նեմրութը, Ախթամարը, մի խոսքով տեսնել է պետք: Կուզեի, որ ամեն մի հայ գոնե մեկ անգամ շրջի մեր պապերի երկրով, տեսնի ինչ ենք ունեցել և ի~նչ ենք կորցրել, որպեսզի դողա մեր այս փոքրիկ երկրի ամեն մի թիզ հողի համար: Տպավորություններս շատ խորն են, և լավ, և ցավալի, բայց լավ ապագայի հույսով լի: Շնորհակալություններ շա~տ. շնորհակալությանս շարունակությունը լինելու է շրջագայությունը Կիլիկիայով և անպայման Նարեկավանքի հետ:

Հասմիկ Ավագյան
Հայաստան
2011
*

I'm from the United States and had little previous knowledge of Armenian history. But after a day of touring key historical and religious sites around Yerevan with Narekavank Tour, I now have such a high appreciation of Armenia's rich culture. The tour guide was extremely knowledgeable about the history of this nation, down to the very last detail. The program was planned enough to make the most out of the day, and flexible enough to allow me to pursue my own interests as we traveled from site to site. I highly recommend Narekavank Tour to anyone who wants an unforgettable experience. I only wish all Americans had the chance to learn about Armenians and their remarkable history this way. I'm looking forward to returning again some day.

Matteson Ellis
Austin, TX, USA
January 2011
*

Traveling solo, I decided to join the Western Armenia tour organized by Narekavank on a whim in the Autumn of 2010. It was by far one of the best decisions of my life. Walking through the beautiful and forlorn remnants of our people and history is something that every Armenian should experience at least once. And I can think of no better group to do it with than Narekavank. The crew, Armen and Diko, were very knowledgeable, fun, and simply phenomenal. I highly recommend the excursion, and I'm looking forward to booking one of their other tours in the future.

Varty Defterderian
Los Angeles, CA
2010
*

My husband Asadour and I recently took the trip to Western Armenia with Narekavank Tour... We highly recommend them for the professionalism & attentiveness that was shown to us throughout the trip, especially Armen & Dickran & our fellow passengers who made it so very special. We left feeling as though we had known each other for years and we became family. For me it was especially meaningful for I was able to locate my parents approximate residence in Van. Thank you all for a wonderful trip!

Eleanor (Seda) & Oscar (Asadour) Caroglanian
Rockville, Md. U.S.A.
2010
*

My two sisters and I took the Western Armenia tour organized by Narekavank Tours in August, 2010 and I must say that it was a great experience. The tour guide Armen helped us every step of the way to arrange for the dates that worked with us on the trip to Armenia, and the trip itself was marvelous. Growing up in America, you read about our history and all the great cities we once had, and it was a dream to actually walk the streets and see our cultural legacy with my own eyes. The highlight for me was visiting Ani where my ancestors are from, with its breathtaking vistas and remarkably well preserved buildings. Armen is very knowledgeable, both in historical explanations of sites we visited, as well as navigating the Turkish countryside. Overall, I would recommend his tour very highly.

Antreas Hindoyan
Los Angeles, USA
2010
*

I cannot make enough comments since words cannot describe how amazing the experience was. I am extremely thankful to Narekavank Tour for making my journey possible. I would recommend to every Armenian to take this opportunity and travel to old Armenian cities and see what we had and what we have lost. We all have a past and we all should know about it, and this tour makes it possible by giving every detail of our past and shows all the picturesque places of our Historical Armenia. Again thank you guys very much and I am definitely planning to take another tour since I did not get a chance to see Erzrum because I climbed the Ararat (MASIS).

Manan, Mona Mkrtchyan
Studio City, CA, USA
http://www.monarobertspro.com/
2010
*

Իմ նախնիները եկել են Հայաստան Վանից գաղթի ժամանակ: Ես ստացա շատ մեծ բավականություն և անմոռանալի տպավորություն: Ուղևորությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել "Նարեկավանք Տուր" ընկերությանը և հատկապես մեր ղեկավարներ Արմենին և Անդրանիկին: Կրկին շնորհակալություն:

Grigor Harutyunyan
Yerevan State Medical University
2010
*

My name is Valentine Karapetian. I live in Los Angeles, and last September I took the Western Armenia tour with Narekavank Tour. I am very happy that I made the trip. The tour is well organized, and the tour guide is well informed. The groups are small. You get to know each other and it feels like you are traveling with a few of your family members. I liked it so much that I am planning to go back this year and take the Kilikia tour. I recommend Narekavank Tours to anyone who wants to visit our historic homeland.

Valentine Karapetian
Los Angeles, US
2009
*

Ես արմատներով Արաբկիրից եմ (հայրական կողմից) և Մարաշից (մայրական կողմից): Ես մեծ բավականություն ստացա Արևմտյան Հայաստան այցելությունից: Եթե ուզում եք տեսնել ինչ հրաշալի է Վանա լիճը, Աղթամարը, խորհուրդ կտայի անպայման այցելել: Ավելացնեմ միայն, որ մեր խմբի անդամներից մեկի արմատները Մուշից էին, նա Մուշում տներից մեկի վրա (եկեղեցին քանդել և այդ քարերով կառուցել էին տներ) շատ պատահական կարդաց իր հոր անունը և ազգանունը: Անգամ դա տեսախցիկով նկարահանված է: Մնացածը թողնում եմ, որ զբոսաշրջիկներն իրենց աչքով տեսնեն:

Marianna Agemyan
Yerevan, Armenia
2009
*

The Western Armenia tour I took in 2008 was one of the best trips I ever had to historical Armenia. The tour was well organized and left a great lasting memory. The Ararat climb was also well planned with an excellent local Kurdish guide (an expert), who made it all easy and memorable. I am planning to return to the Western Armenia tour again for Summer of 2010 with my close friends. And I would highly recommend to anyone especially my friends in US to take this tour.

Varouj
Los Angeles, US
2008
*

I highly recommend travelling with Narekavank Tour. My trip to Western Armenia was to my surprise most memorable; the guide, the driver and the office manager in Yerevan were all most professional and well informed. Seeing part of our history was very emotional and educational.

Vrejouhy
Calgary, Canada
2008
*

2008 թվականի Օգոստոսին “Նարեկավանք Տուր” տուրիստական կազմակերպության շնորհիվ և օգնությամբ ընկերներիս հետ մեկնել էինք պապերի երգիր` Արևմտյան Հայաստան: Կուզեի նշել, որ ուղևորությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, հետաքրքիր ու բովանդակալից: Եղանք համարյա ամենուր: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ուղեկցորդին` հետաքրքիր ու տպավորիչ աշխատանքի համար:
Ուղևորության նկարները տեսնելու համար`
http://picasaweb.google.com/yerevan2008/WESTERNARMENIALOSTMOTHERLAND

YouTube կայքում `
http://www.youtube.com/watch?v=dr0-a5vcuX8
http://www.youtube.com/watch?v=Dz5DLz_7Ng4

Levon
Yerevan, Armenia
2008
*

Մինչ հիմա չեմ կարողանում սթափվել այդչափ տպավորիչ ճամփորդությունից: Մեծապես շնորհակալ եմ հայրենիքս ճանաչելու հնարավորություն ունենալու համար: Շատ խորը զգացմունքներ ունեմ, մեծ դաս քաղեցի: Շնորհակալ եմ Նարեկավանք Տուրի անձնակազմի անձնվեր աշխատանքի համար: Հուսով եմ ձեզ հետ ճամփորդելու հնարավորություն կրկին կունենամ:

Tatevik
Yerevan, Armenia
2008
*

2008 թվականի օգոստոսին ես, եղբայրս և ընկերներս Նարեկավանք Տուր գործակալության հետ մեկնեցինք ճանապարհորդության դեպի Արևմտյան Հայաստան: Այցելեցինք բոլոր այն վայրերը, որոնք նախատեսված էր ծրագրով: Ծրագիրը բավականին բովանդակալից էր և հետաքրքիր: Ասեմ, որ բոլոր այցելությունների ընթացքում մեզ ուղեկցում էր պրոֆեսիոնալ ուղեկցող, որը մանրակրկիտ և հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում: Բոլոր տեղափոխությունները իրականացվում էին շատ բարձր մակարդակով: Շատ գոհ մնացինք մատուցվող երեք անգամյա սնունդից: Ամենուրեք զգացվում էր “Նարեկավանք”-ի աշխատակիցների մեծ փորձը տվյալ ոլորտում, որը շատ կարևոր էր նման ճանապարհորդության մեկնելիս:
Մեր նկարները կարող էք դիտել ընկերոջս` Լևոնի ֆոտոալբոմում.
http://picasaweb.google.com/yerevan2008/WESTERNARMENIALOSTMOTHERLAND#

Aram Arekhtsyan
Yerevan, Armenia
2008
*

2008 թ. մասնակցել եմ Նարեկավանքի կազմակերպած ճանապարհորդությանը դեպի Կիլիկիա (իդեպ դա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր նրանց հետ): Կազմակերպված էր բարձր մակարդակով, ամեն ինչ մտածված ու նախապես պլանավորված: Նրանց հետ քեզ ապահով ես զգում: Հրաշալի ճանապարհորդություն էր:
Շնորհակալություն և հաջողություններ:

Lilit Arzumanyan
ՀԳՄ և ՀԹԳՄ անդամ
Yerevan, Armenia
2008
 
 
 
ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

 










 
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2013 “Նարեկավանք Տուր” ՍՊԸ:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” ՍՊԸ հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր” ՍՊԸ նախնական գրավոր թույլտվության: Webmaster